News
Լրահոս
News
Հինգշաբթի
Փետրվար 22
Տեսնել լրահոսը

Կյանքը պատկեր է. կենդանացրու այն. «ՌեԱնիամանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային 15-րդ փառատոնի շնորհիվ՝ Երևանում մեկ շաբաթ շարունակ անիմացիոն կինոարվեստի շունչն ու կենդանի պատկերներն ու գույներն էին տիրում։ «ՌեԱ» հոբելյանական 15 րդ փառատոնը նվիրված էր հայկական անիմացիայի 85 և հայ կինոյի 100-ամյակներին:

Հոկտեմբերի 22-ին «ՌեԱնիմանիա» կինոփառատոնը մեկնարկեց Սեպիդեհ Ֆարսիի «Ազդանշան» հոգեցունց ֆիլմով՝ հանդիսատեսին նախապատրաստելով տպավորիչ և անմոռանալի փառատոնի ամբողջ ընթացքին։

Հոկտեմբերի 28-ին, «Կինոյի տանը» Փառատոնի փակման արարողությունը մեկնարկեց Արցախից տեղահանված երեխաների կողմից պատրաստված անիմացիոն կարճամետրաժ ֆիլմով, որի վրա երեխաներն աշխատել էին Փառատոնի շրջանակում անցկացված աշխատարանում։

Անիմացիոն շուկայից (MarAni-Market of animation)-ից մինչև Պատկերապատման ազգային մրցույթ. շուրջ երկու տարի դադարից հետո՝ հոբելյանական 15-րդ տարում, «ՌեԱնիմանիան» վերադարձավ ռեբրենդավորված, նոր՝ ավելի հագեցած ծրագրով, նոր նախագծերով ու նախաձեռնություններով։

«2006-2007 թվականներին, երբ փառատոնի ստեղծման աշխատանքներն էին ընթանում, դեռ չգիտեի այն ինչ անուն և լոգոտիպ է ունենալու։ Բայց ինձ համար կարևոր սկզբունք կար. ունենալ այնպիսի անուն և լոգոյի տեսք, որն առաջին հայացքից «Արմենիա» կկարդացվեր։ Այդպես ստեղծվեց «ՌեԱնիմանիան», և շատ երկար տարիներ միջազգային հյուրերը մասնակիցներն այն առաջին հայացքից «Արմենիա» էին կարդում։ Սակայն այս տարի, մեր հոբելյանական տարում,  երկու տարի դադարից հետո որոշեցինք նորովի վերադառնալ, ու փառատոնը վերաբրենդավորվեց՝  դառնալով ReA Festival: Այն մի քանի կարևոր բովանդակություն ու կոնցեպտ ունի՝ Republic of Armenia, Republic of Artsakh, և Republic of Animation»,-ելույթում նշեց փառատոնի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունին։

«ՌեԱ» փառատոնի շրջանակում ցուցադրվել է շուրջ 300 ֆիլմ՝ ներառյալ կարճամետրաժ, լիամետրաժ և ավարտական ֆիլմերը։ Ծրագրում ներառված են եղել մրցութային 7 լիամետրաժ, հատուկ ցուցադրության՝ 3 ֆիլմ:

«Լավագույն լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Լինդան հավ է ուզում» (Chicken for Linda) ֆիլմը, ռեժիսորներ՝ Սեբաստիեն Լաուդենբախ, Կիարա Մալթա (Sébastien Laudenbach, Chiara Malta):

«Ժյուրիի հատուկ հիշատակում»  (Jury special mention) անվանակարգում հաղթող է ճանաչվել Սեպիդեհ Ֆարսիի «Ազդանշան»  (The Siren) ֆիլմը:

Մրցանակները հանձնեց մրցույթի ժյուրիի անդամ Անուշ Քոչարյանը։

Լիամետրաժ անիմացիոն ֆիլմի լավագույն գեղարվեստական կոնցեպտի համար «Վալենտին Պոդպոմոգովի անվան մրցանակի» է արժանացել Բենուա Շիյոի (Benoît Chieux) Սիրոկկոն և Քամու Թագավորությունը (Sirocco and the kingdom of the Winds) ֆիլմը։ Մրցանակը հանձնեց Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը։

Կարճամետրաժ ֆիլմերի ցուցադրությունների և գնահատումների արդյունքում առաջին տեղի մրցանակը ստացել է Տալ Կանտորի «Նամակ խոզին» ֆիլմը՝ պատմություն  վրեժի և փրկագնման մասին: Ժյուրին հավանել է ֆիլմում օգտագործված անիմացիայի ստեղծագործական տեխնիկան։

Ժյուրիի հատուկ հիշատակման է արժանացել Ջալալ Մաղութի «Ձեզ լավ շո՜ւն» ֆիլմը Ֆիլմը հատուկ հիշատակում է ստացել նաև անիմացիայի համար։

Երկրորդ հատուկ հիշատակումը  ռեժիսոր Փրիիթ Թենդերի «Շուն-տունը» ֆիլմին է Ժյուրին այն գնահատել է սյուռեալիստական, բայց և իմաստալից: Լավագույն հայկական կարճամետրաժ անիմացիոն ֆիլմի «Լև Ատամանովի անվան հատուկ մրցանակի» է արժանացել (Lev Atamanov prize) Գոռ Ենգոյանի «Վերադարձ դեպի ռոք» ֆիլմը Ժյուրին հավանել է անիմացիայի էներգիան և կրեատիվությունը. «Մենք ցանկանում ենք ավելին տեսնել այս պատմության մասին: Հատուկ հիշատակում նաև երաժշտության համար»։ Մրցանակները հանձնեց Կառլոս Լեոն Սանչասը։

Լավագույն ավարտական անիմացիոն ֆիլմ է ճանաչվել «Գաղթականներ» ֆիլմը,  ռեժիսորներ՝ Հյուգո Քեբի, Անտուան Դուպրիե, Օբեն Քուբյակ, Լուկաս Լերմիտ, Զոուի Դևիս (Migrants, Director: Hugo Caby, Antoine Dupriez, Aubin Kubiak, Lucas Lermytte, Zoé Devise)։ «Ժյուրի հատուկ հիշատակում» մրցանակի է ստացել ավարտական անիմացիոն «Վերջին բարը» ֆիլմը, ռեժիսոր՝ Առնե Հաին (The Last Bar, Director: Arne Hain)։ Մրցանակները հանձնեց մրցույթի ժյուրիի անդամ Ջուլիա Ռեվոլտան։

Փառատոնի ընացքում այս տարի նաև հայտարարվել էր «Ազգային պատկերապատման նախագծերի մրցույթ», որին հայ ստեղծագործողները պետք է նախապես տրված թեմաներով պատկերապատման (կոմիքս) նախագծեր ներկայացնեին, դրանց իրականացման համար ստանային օժանդակություն-մրցանակներ։

1-ին տեղի օժանդակություն-մրցանակը ստացել է «Սասունցի Դավիթ» պատկերապատումը (Ստեղծագործական թիմ. Տիգրան Մանգասարյան-նկարիչ, Անի Եղիազարյան-սցենարի հեղինակ, Մարիամ Մալխասյան-գրքի ձեւավորող, Գոհար Գասպարյան-նախագծի տնօրեն, Նարեկ Վան Աշուղաթոյան-պրոդյուսեր)։

2-րդ տեղի օժանդակություն-մրցանակը ստացել է Գոհար Սմոյանն իր «Գյումրու կանայք» պատկերապատման համար։ Ժյուրիին գրավել է թեմայի արդիականությունը, թեմայի սոցիալական կողմը, ինչպես նաև գրաֆիկ դիզայնի կիրառման այլընտրանքային և ստեղծարար ձևը։

3-րդ տեղում «Մոլորվածներին հսկողը» պատկերապատումն է, հեղինակ՝ Սոնա Հովհաննիսյան։ Ժյուրին ցանկացել է ոգևորել մի նախագծի, որը համարձակություն է ունեցել անդրադառնալ հայ հասարակությունում առկա խնդրի` երիտասարդների շրջանում թմրանյութի օգտագործումը։

Մրցանակները հանձնեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։

«Ժյուրիի հատուկ հիշատակման» են արժանացել Մարիամ Նիկոլյանի «Անիի պահապանը» և Գոհար Նազարյանի «Մարդկային կատակերգություն» ֆիլմերը։

Հայ անիմացիայի նվիրյալներին  օպերատոր Ալիսա Քուրդիյանին,  Անիմատոր-ռեժիսոր Ստեփան Գալստյանին Անիմատոր Վլադիմիր Մայիլյան, տիկնիկային անիմատոր Գայանե Մարտիրոսյանին մրցանակներ հանձնեց «ՌեԱ» փառատոնի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունին։ Նա նաև «Ռոբերտ Սահակյանցի անվան» մրցանակ հանձնեց փառատոնի բարեկամ,  մշտական աջակից, ֆրանսիացի պրոդյուսեր Ժան Պոլ Կոմանին։

«ՌեԱ» փառատոնը Հայաստանում հյուրընկալել է 40 երկրից շուրջ 30 մասնագետների, առաջատար ընկերությունների ղեկավարների, անիմատորների, պրոդյուսերների, ռեժիսորների, ոլորտի այլ մասնագետների։ Նրանց ու նաև հայ մասնագետների մասնակցությամբ MarAni-ի (Անիմացիոն շուկա) շրջանակում եղել են պանելային քննարկումներ, անհատական ելույթներ, աշխատարաններ, վարպետության դասեր, որոնք տեղի են ունեցել ԹՈՒՄՈ կենտրոնում։

Նկարիչ ռեժիսոր Դեյվ Բոսերտը՝ Disney-ից  ու Disney-ի մասին, հեղինակ դասախոս Էդ Հուկսը՝ անիմացիայում դերասանական խաղի մասին, ռեժիսոր անիմատոր Խավյեր Դե լա Չիկան՝ AI-ի կիրառության մասին, Տիգրան Առաքելյանը ONoff ստուդիայից  և 3D արտիստ Աղվան Խաչատրյանը՝ POPOK ստուդիայից միջազգային անիմացիոն աշխարհում հայկական անիմացիայի զարգացման, հայկական անիմացիոն ստուդիաների մասին։ ՌեԱ-ի փակման «Գեղջուկներ»- ֆիլմի պրոդյուսեր Շոն Մ. Բոբբիթը  և նկարիչ Պյոտր Դոմինիակը ներկայացրել են իրենց ֆիլմերն ու ֆիլմարտադրության տեխնիկան։

Երկու օր շարունակ MarAni ֆորումի շրջանակում հանդիսատեսը հնարավորություն է ունեցել լսել ոլորտի լավագույններին, ստանալ նոր գիտելիքներ, ունենալ փորձի փոխանակում։

MarAni-ի մյուս կարևոր բաղադրիչը համաարտադրության հարթակն է, որտեղ հայ ստեղծագործողները միջազգային պրոդյուսերներին ներկայացնում են իրենց նախագծերը և ստանում ինչպես նյութական օժանդակություն, այնպես էլ պոտենցիալ հնարավորություն միջազգային համարտադրություն մեկնարկելու համար։  Պատվավոր 1-ին տեղը Art Step Studio-ի կողմից ներկայացված Winter in March (Ձմեռը մարտին) նախագծինն է, պրոդյուսեր՝ Արմինե Հարությունյան, ռեժիսոր՝ Նատալյա Միրզոյան։ Մրցանակը՝ 1.000.000 ՀՀ դրամ։

2-րդ տեղում Siluete studio (Սիլուետ ստուդիո)-ի The man who played saxophone (Սաքսոֆոն նվագող մարդը) նախագիծն է, ռեժիսոր՝ Արամ Շահբազյան։ Մրցանակը՝ 600.000 ՀՀ դրամ։

3-րդ տեղում անհատ պրոդյուսեր Սիլվա Խնկանոսյանի «Ռանդեվու» (Rendezvous) նախագիծն է, որի համար հեղինակը ստանալու է 400.000 ՀՀ դրամ մրցանակ։

OnOff ստուդիայի պրոդյուսեր Սուսաննա Խաչատրյանի «Սևանիկ»-ը դարձել է Միջազգային համարտադրության համար պոտենցիալ նախագիծ (A potential project for international co-production)։ Գնահատումն իրականացրել են այնպիսի պրոդյուսերներ, ինչպիսիք են՝Ժան-Պոլ Կոման - պրոդյուսեր (Ֆրանսիա), Գորյուն Ապրիկյան - գրող, ռեժիսոր և ֆրանսիացի հրատարակիչ (Ֆրանսիա), Ալեն Գռանժերար Բարաթիան - Պրոդյուսեր Bright Lights Films (Ֆրանսիա), Օլիվյե Քեթրին -պրոդյուսեր (Ֆրանսիա), Կատերին Էստեվես - պրոդյուսեր, Les Films du Poisson գործադիր տնօրեն (Ֆրանսիա) Յուստե Միխայլինայտեն - պրոդյուսեր, Broom Films (Լիտվա), Թեոֆիլ Ռոբերտ - Պրոդյուսեր Sacrebleu production (Ֆրանսիա), Բարբարա Վունյոն - պրոդյուսեր, Tchack (Ֆրանսիա), Լուչիանո Լեպինայ - պրոդյուսեր, Tchack (Ֆրանսիա), Մատյո Լեժուա - պրոդյուսեր, Tchack (Ֆրանսիա), Կեստուտիս Դրազդաուսկաս - պրոդյուսեր, Artbox (Լիտվա),  Շառլի Սանսոնետի – պրոդյուսեր։

Փառատոնի շրջանակում տեղի են ունեցել հայկական անիմացիոն ֆիլմերի «Ռետրոսպետկտիվ» ցուցադրությունները, որոնք այս տարի նվիրված էին հայ անիմացիայի պտմության կարևոր դեմքերից վեցին։

Կինոփառատոնի շրջանակում տեղի են ունցել շատ այլ նշանակալի իրադարձություններ։ «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնը` «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հետ համագործակցությամբ Շառլ Ազնավուրի անվան հրապարակի աստղային ճեմուղում տեղադրել է հայ անիմացիայի հիմնադիր Լև Ատամանովի և մեծանուն անիմատոր Վալենտին Պոդպոմոգովի անվանական հուշաստղերը, որոնց բացման պաշտոնական արարողություն է եղել։ Նույն օրը, կրկին Փառատոնի շրջանակում, հայաստանյան ONoff անիմացիոն ստուդիան համագործակցության հուշագրեր  կնքեց միանգամից երկու միջազգային ընկերությունների՝ լիտվական Brooms films և ֆրանսիական TCHAK ընկերություններ հետ՝ այդպիսով մուտք գործելով միջազգային համարտադրության հարթակ։

«ՌեԱ» փառատոնի փակման ֆիլմը,  Դորոտա Կոբիելա Վելչմանի և Հյու Վելչմանի  «Գեղջուկները» ֆիլմն էր, որի դիտման բացառիկ հնարավորությունն ընձեռեց հենց Փառատոնը։

«ՌեԱնիմանիա»  անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնը 2024-ին տեղի կունենա հոկտեմբերի 22-27-ը, Երևանում։

«ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնի գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է, իսկ գլխավոր աջակիցը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։

Փառատոնին աջակցում են նաև «Հայաստան» համահայկական» հիմնադրամը, «Հ. Հովնանյան» ընտանեկան հիմնադրամը, Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը (AMMA), Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը, Հայաստանում ֆրանսիական ինստիտուտն ու  ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (UNDP)։

Միջոցառման PR-գործընկեր SPRING PR

PR-պատասխանատու Մարիամ Սաֆարյան, +374 96232519  [email protected]

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանն ու Ֆրանսիան կհամագործակցեն կինոյի բնագավառում
Հայաստանի ազգային կինոկենտրոնը Բեռլինի միջազգային 74-րդ կինոփառատոնին…
Դանիել Դանիելյանը «Ֆաջր» 42-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում մի շարք հանդիպումներ է ունեցել
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել...
Հայաստանում էապես կսահմանափակվի քրեական տարրերով ֆիլմերի ցուցադրությունը
Նա համոզված է, որ նման ֆիլմերը բացասաբար են անդրադառնում անչափահասների վրա։ Դրանք, ըստ...
Ալեն Սիմոնյանն առաջարկում է սահմանափակել «քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող» ֆիլմերի ցուցադրության ժամերը
Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 25-ի նիստում հավանություն տվեց...
Նոր կարգավորում. ՀՀ-ում վարձութային վկայականը պարտադիր կդառնա ֆիլմերի բոլոր տեսակի ցուցադրությունների համար
Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 18-ի նիստում հաստատեց Վարձութային...
Ուկրաինայում պաշտոնապես ռեաբիլիտացրել են կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովին
Փարաջանովն Ուկրաինայում ռեաբիլիտացվել է...
Ամենաշատ