News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «2023 թվականի հոկտեմբերի 27-ին հանրապետությունում գրանցվել է նոր քաղաքական կուսակցություն՝ «Հայոց ամրոց» անունով: «Փաստ» թերթը փորձեց հասկանալ, թե հայաստանյան քաղաքական խայտաբղետ դաշտում, որտեղ, մեղմ ասած, կուսակցությունների պակաս չկա, ովքե՞ր են որոշել նոր ուժ ստեղծել:

Մեզ հայտնի դարձավ, որ կուսակցության նախագահը Ամրամ Պետրոսյանն է՝ ծնունդով Կապանից։ Որպես հասարակական և քաղաքական գործիչ՝ նորեկ չէ. 2010-2012 թվականներին գլխավորել է Ուկրաինայի թոշակառուների կուսակցությունը. ի դեպ, նրա ղեկավարությամբ այդ քաղաքական ուժը հասել է իր պատմության ամենաբարձր հաջողությանը՝ Գերագույն ռադայի ընտրություններում զբաղեցնելով 9-րդ տեղը։ Քաղաքագիտության և ազգամիջյան հարաբերությունների միջազգային փորձագետ է, ղեկավարում է Ժամանակակից դիվանագիտության զարգացման հիմնադրամը:

Թերթի իրազեկ աղբյուրը նշեց, որ «Հայոց ամրոցն» առաջին հերթին ներկայանալու է որպես Հայաստանում սփյուռքի տնտեսական, սոցիալական և մարդասիրական գործունեության տեղակայման սոցիալ-տնտեսական հարթակ, և որ կուսակցությունը դրական է վերաբերվում այլ քաղաքական ուժերի և առաջնորդների հետ փոխգործակցությանն ու երկխոսությանը` զարգացնելու ամենաարդյունավետ ազգային ուղիներն ու ձևերը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հեղափոխությունը/իշխանափոխությունը կախված է մեկ մարդուց. Թեւանյանը ներկայացրել է Նիկոլ Փաշինյանին հեռացնելու սցենարները
Կան տարբեր պատկերացումներ, թե ինչպես պետք է իրականացնել հեղափոխությունը/իշխանափոխությունը։ Այս առումով Բագրատ...
Շարժումը համազգային է, դիմավորենք Սրբազանին Երևանի մատույցներում․ Չալաբյանը և Գասպարյանը Երևանի մուտքի մոտ են
Այս երթը սկսել է Տավուշում մեր տարածքների բռնազավթման և թշնամուն միակողմանի հանձնման դեմ պայքարելու համար․․․
Նիկո'լ, տես ինչ եմ ասում քեզ, հանկարծ դիմես բռնության, հանցանքդ ավելի մեծ է լինելու. արցախցի
Սամվել Շահրամանյան, ժամն է, որ ներկայանաք Սրբազանի շարժմանն ու միավորեք բոլորիս...
Արշակ սրբազանին փորձում են լռեցնել. նրան կրկին կանչել են ԱԱԾ. 168.am
«Հրապարակ». Խաբե՞լ են, թե՞ ճնշել
Այս օրերին կարողացել են Կիրանցի վարչական ղեկավարին ու բնակչությանը համոզել, որ սահմանազատման...
«Հրապարակ». Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն
Մեզ ասացին, որ երեկ երեկոյան Փարաքարի վարչական ղեկավարն անձամբ է հավաք արել, արցախցիներին...
Ամենաշատ