News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 16
Տեսնել լրահոսը

Հայաստանում գոյություն ունի ստվերային տնտեսություն՝ մոտ 240 մլրդ դրամ շրջանառությամբ։ Այս մասին Ազգային ժողովում, խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2024թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հոկտեմբերի 31-ին ասել է Պետեկամուտների կոմիտեի ղեկավար Ռուստամ Բադասյանը։

Նրա խոսքով՝ մոտ 120 մլրդ դրամ բաժին է ընկնում ԱԱՀ-ին։ Նույնքան էլ՝ շրջանառության հարկին եւ եկամտահարկին։ «Այստեղ կարեւոր է ՊԵԿ պոտենցիալի զարգացումը։ Մենք չեք կարող պնդել, որ մեզ կհաջողվի ապահովել 100 տոկոսանոց ոչ ստվերային տնտեսություն։ Բայց եւ այնպես, ակնհայտ է, որ ստվերային տնտեսությունը պետք է կրճատել»,- ասել է Բադասյանը։

Նա նաեւ ավելացրել է, որ 2023թ. սեպտեմբերին աշխատանքի տեղավորված անձանց թիվը հասել է 726 056 նիշին։ «Դա բացարձակ ռեկորդ է։ Դա 5,1 տոկոսով ավելի է անցած տարվա նույն ժամանակամիջոցի ցուցանիշից»,- ընդգծել է ՊԵԿ ղեկավարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Բեկոն Պրոդուկտի» աշխատակիցների թիվը հասել է 350-ի. ընկերությունը տարեցտարի մեծացնում է արտադրության ծավալները
Շուրջ 30 տարի առաջ գործը սկսել են 3 աշխատողով...
Համաշխարհային բանկը հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման միամսյա ամփոփագիրը
Տնտեսական ակտիվության աճի տեմպը կիսով չափ կրճատվել է մայիսին...
Հունիսին 87 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքի չափը կազմել է շուրջ 27․95 մլն դրամ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի հունիս ամսվա...
ՀՀ ֆինանսների փոխնախարարը Քիշնևում մասնակցել է ԱՄՀ և ՀԲ խորհուրդների՝ Հայաստանն ընդգրկող Ընկերակցային խմբի հանդիպմանը
Հուլիսի 10-ից 12-ը ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը…
Ավինյանը հանդիպել է Հայաստանի հյուրանոցների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ
Տիգրան Ավինյանը հյուրընկալել է  Հայաստանի հյուրանոցների ասոցիացիայի ներկայացուցիչներին...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն շարունակում է թանկանալ
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 12-ին, կազմել է…
Ամենաշատ