Թուրքիայում այսօր տեղի ունեցած երկրաշարժն առաջացրել է մեծ ավերածություններ: Ինչպես հայտնում է NEWS.am-ի հատուկ թղթակիցը Թուրքիայից, ցնցումների հետևանքով փլվել են 7-հարկանի շենքեր:
Զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան, փրկարարական աշխատանքներն ընթացքի մեջ են: Փլատակների տակից վիրավորներ դեռևս չեն հանվել:
Ըստ տեղեկությունների, էպիկենտրոնում երկրաշարժի մագնիտուդը կազմել է 7,2:











