News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը Գյումրիում զգացվել է 4-5, Ստեփանավանում` 4, Արթիկում` 3-4 իսկ Երեւանում 5 բալ ուժգնությամբ: Այս մասին նշել է Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայության պետի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը, հավելելով, որ երկրաշարժն զգացվել է երկրի գրեթե բոլոր մարզերում:

«Հիմա հետցնցումները շարունակվում են եւ ինչպես վկայում են արձանագրությունները, դրանք մարող ցնցումներ են: Ինչ վերաբերում է բնակչությանը, ինչպես երկրաշարժից առաջ, այնպես էլ հետո ոչ ոք չի կարող կարճաժամկետ ասել, թե հաջորդ ցնցումը երբ կլինի»,- ասել է նա ու հավելել. «Այսինքն աշխարհում ոչ ոք չի կարող ասել, թե հաջորդ երկրաշարժը երբ կլինի: Մենք երկարաժամկետ գիտենք, որ գտնվում ենք սեյսմիկ ակտիվ գոտում, բայց երբ կլինի հաջորդ երկրաշարժը, դա ոչ ոք չի կարող ասել»:

Ն. Գրիգորյանի խոսքով, այն պահին, երբ տեղի է ունենում ուժեղ ցնցում, ցածր հարկերի բնակիչները պետք է անպայման դուրս գան շենքերից եւ դա բոլորովին էլ խուճապ չի եւ ամոթ չի: «Ավելի բարձր հարկերում բնակվողները չպետք է օգտվեն վերելակներից, չպետք է կանգնեն պատշգամբների ու պատուհանների մոտ: Նրանք պետք է կանգնեն հիմնային պատերի տակ, թաքնվեն սեղանների տակ»,- ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ