News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 28
Տեսնել լրահոսը

ՌԴ-ից Հայաստան ֆիզիկական անձանց կողմից փոխանցված միջոցների, այսինքն՝ տրանսֆերտների ծավալը ևս աճել է, հունվար-օգոստոս ամիսներին այն կազմել է 2,7 միլիարդ դոլար, աճը՝ 42 տոկոս: Այդ մասին Ազգային ժողովում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ ներկայացնելով մի շարք ցուցանիշներ:

2023-ի հունվար-օգոստոսին ԵԱՏՄ երկրների հետ առևտրաշրջանառությունը կազմել է 4,3 միլիարդ դոլար, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այն աճել է 55,8 տոկոսով, այդ թվում՝ ՌԴ-ի հետ առևտրաշրջանառությունը 8 ամիսներին կազմել է 4 միլիարդ 160 միլիոն դոլար, աճը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ 56,3 տոկոս:

Բելառուսի հետ առևտրաշրջանառությունը հունվար-օգոստոսին կազմել է 136,6 միլիոն դոլար, նույն ժամանակահատվածի նկատմամբ աճը կազմել է 27,1 տոկոս:

Ղազախստանի հետ առևտրաշրջանառությունը հունվար-օգոստոսին աճել է 87,2 տոկոսով և կազմել  49,8 միլիոն դոլար:

Ղրղզստանի հետ առևտրաշրջանառությունը աճել է 5 անգամ և կազմել է 14,6 միլիոն դոլար:

Ներդրումների մասով ԵԱՏՄ երկրներից օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է 305 միլիոն դոլար:

«ՌԴ-ից, օրինակ, օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է 250 միլիոն դոլար, բայց պետք է նշեմ, որ առաջին անգամ մեր պատմության մեջ ՀՀ-ում ամենախոշոր օտարերկրյա ուղղակի ներդրումների աղբյուրը կազմել է Արաբական Միացյալ Էմիրությունները, Ռուսաստանն այժմ երկրորդ տեղում է»,- ասաց Քերոբյանը:

2022-ին ՀՀ-ից հօգուտ ԵԱՏՄ ընդհանուր բյուջե գանձվել է 314,9 միլիոն դոլար, իսկ ստացվել է 135,8 միլիոն դոլար, բացասական սալդոն կազմել է մոտ 180 միլիոն ԱՄՆ դոլար: Մինչդեռ 2023-ի հունվար-սեպտեմբերին ՀՀ-ից հօգուտ ԵԱՏՄ ընդհանուր բյուջեի գանձվել է 375,1 միլիոն դոլար, ստացվել է 136,5 միլիոն դոլար, բացասական սալդոն 9 ամիսների համար կազմել է 238,6 միլիոն դոլար:

Վահան Քերոբյանը նաև տեղեկացրեց, որ առևտրաշրջանառության արտոնյալ ռեժիմներ սահմանելու մասով Հայաստանը բանակցություններ է վարում մի շարք երկրների հետ. դրանք են Իրանը, Եգիպտոսը, ԱՄԷ-ն և Ինդոնեզիան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չեմ հասկանում ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության «սառեցման» մասին հայտարարության տրամաբանությունն ու ոճը. Զախարովա
Հուսով ենք, որ Երևանը կհասկանա, որ առկա մտահոգությունները պետք է քննարկվեն և լուծվեն հանգիստ...
Հայաստանի միջազգային օդանավակայանում պետք է սահմանապահ ծառայություն իրականացնեն ՀՀ կառույցները. Ալեքսանյան
Կարծում եմ՝ Հայաստանի միջազգային օդանավակայանում պետք է աշխատեն...
ՀԱՊԿ-ի պահվածքը մեզ մոտ շատ հարցեր է առաջացնում, բայց մենք հասկանում ենք՝ պետք չէ հավելյալ սրել իրավիճակը. Ալեքսանյան
Փաստացի մեր անդամակցությունը ՀԱՊԿ-ին սառեցված է...
Զախարովա. ՀՀ իշխանություններից որեւէ դիմում չենք ստացել «Զվարթնոցից» ռուս սահմանապահներին հանելու մասին
Սա դիտարկում ենք որպես պաշտոնական Երեւանի ոչ բարեկամական պահվածքի հերթական օրինակ...
Մենք ՀԱՊԿ-ին մի հարց ենք տվել, որ մնացել է անպատասխան. ՀԱՊԿ-ը ինքն իրեն անջատել է և չի աշխատում. Ալեն Սիմոնյան
Չեմ հասկանում տրամաբանությունը, որ անընդհատ երազում ենք ինչ-որ երկրի կցորդ լինենք...
ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալը կարող է կործանարար հետևանք ունենալ մեզ համար. Արշակ Կարապետյան
ՀԱՊԿ կանոնադրությունը չի նախատեսում «սառեցված անդամակցություն» կարգավիճակ…
Ամենաշատ