News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Փաշինյանի եւ նրա իշխանության գործողությունների պատճառով Արցախը դատարկեցինք ու սկուտեղի վրա նվիրեցինք Ադրբեջանին, եւ այսօր սկուտեղի վրա դրված է Հայաստանն արդեն: Այս մասին ֆեյսբուքյան իր տեսաուղերձում ասել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը:

«Հայաստանն իր անկախացումից հետո 4 ղեկավար է ունեցել՝  3 նախագահ, իսկ Սահմանադրության փոփոխությունից հետո արդեն վարչապետ: 3 նախագահների ժամանակ էլ Արցախում ընտրվել է նոր նախագահ, բայց այդ երեք նախագահներից ոչ մեկ գնալով Արցախ այդ նոր նախագահի ինագուրացիային չի պարել, այդ երեք նախագահներից որեւէ մեկը չի կանգնել Ստեփանակերտի հրապարակում եւ ասել՝ «Արցախը Հայաստան է ու վերջ»: Փաշինյանն այդ երկուսն էլ արել է, գնացել է երդման արարողության եւ պարել է Շուշիում, կանգնել է Ստեփանակերտի հրապարակում, ասել է «Արցախը Հայաստան է ու վերջ»: 44-օրյա պատերազմից ընդամենը մի քանի օր առաջ Փաշինյանը Մատենադարանի դահլիճում ներկայացրել է Հայաստան 20-50 իր տեսլականը: Փաշինյանն ու իր իշխանությունը ուղտի ականջում քնած են եղել եւ այսօր էլ նույն է վիճակը: Այդ բոլորի արդյունքը եղավ այն, որ մենք Արցախը դատարկեցինք ու սկուտեղի վրա նվիրեցինք Ադրբեջանին եւ այսօր սկուտեղի վրա դրված է Հայաստանն արդեն, բայց չգիտեն ում են նվիրելու դեռ»,-ասաց նա:

Օսկանյանը նշում է, որ այսպես կոչված խաղաղության խաչմերուկը դա է՝ Հայաստանը դրել են սկուտեղի վրա, չգիտեն ում տան:

«Շատ հավանական է, որ ոչ մի արցախցի էլ չկարողանա վերադառնալ իր տունը, իր հայրենիքը, բայց ինչ-որ պահի մենք տեսնենք, որ անկլավներ ենք տվել Ադրբեջանին եւ հյուընկալել ենք 100 հազարից ավելի ադրբեջանցիների: Չզարմանաք, սա հնարավոր է, որ տեղի ունենա, չզարմանաք որ տեղի ունենա ամենաանհավանականը, որոնք սրանք կորած են եւ դիվանագիտորեն չգիտեն՝ ինչ են անում»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զոհված զինծառայողների ծնողներին մինչև 3 տարեկան երեխայի աջակցության ծրագրի շահառուների թիվը ավելացվել 50-ով
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 14-ի նիստում որոշեց անհայտ բացակայող կամ…
ՀԱՊԿ-ը ԼՂ հակամարտության իրավիճակում ցույց տվեց այն թույլ կողմերը, որոնք բնորոշ էին այդ կառույցին. Տրենին
Նա հավելել է, որ Ռուսաստանը չի պարտադրում իր տեսակետը ՀԱՊԿ-ի շրջանակներում...
Աննա Հակոբյանը հանդիպել է պատերազմի հետևանքով հաշմանդամության կարգ ստացած զինվորների հետ
Հունիսի 10-ին «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը...
Եթե նա հրապարակային չհերքի այս սուտը, ես կդիմեմ պատկան մարմիններին․ Արմեն Փամբուխչյանը՝ Նաիրի Հոխիկյանին
Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը«Ֆեյսբուք»-ի իր էջում պահանջում է...
Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Ջավախյանի եղբայրը
Այսօր ծնվել է Արցախյան երրորդ պատերազմում զոհված Գևորգ Ջավախյանի...
Անհայտ կորած 11 զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 6-ի նիստում որոշում կայացրեց, որով…
Ամենաշատ