News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Արցախցիների կապույտ անձնագրերը ճամփորդական փաստաթղթեր են. դրանք որպես անձը հաստատող փաստաթուղ կարող են կիրառվել, բայց ոչ որպես քաղաքացիություն հաստատող փաստաթուղթ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ  Արմեն Ղազարյանը։

Նա ասաց, որ այս պահին չի կարող ասել, թե քանի արցախցի է դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար. «Կոնկրետ թիվ չկա ձեռքիս տակ։ Երբ որ լինի, կասեմ»։ Նա նաև չկարողացավ  ասել, թե քանի արցախցի է լքել Հայաստանը։

Ա. Ղազարյանի խոսքով, ժամանակավոր պաշտպանության տակ վերցված և փախստական ճանաչված անձանց կարգավիճակի  տրամարդումը իրականացվում է  կոլեկտիվ կերպով, այս պարագայում կառավարության մեկ որոշմամբ. «Փախստականի կարգավիճակ, ըստ էության, կոլեկտիվ կերպով շնորհվել է ԼՂ ողջ բնակչությանը»։

Արմեն Ղազարյանը նշեց, որ բռնի տեղահանվածների համար ՀՀ քաղաքացություն ստանալու գործընթացը մաքսիմալ հեշտացված է. «Երեւանի անձնագրային ծառայություններում մենք ներդրել էինք էլեկտրոնային հերթագրման համակարգ, ԼՂ-ից բռնի տեղահանվածները սպասարկվում են արտահերթ: Երեւանում կգործի ԼՂ-ից բռնի տեղահանված անձանցից  քաղաքացիության դիմումների ընդունման առանձին գրասենյակ, որ ավելի դյուրացնի,  մարդկանց հերթեր, անհարմարություններ չպատճառի»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում պահվող հայերին. նրանք կապ են հաստատել իրենց հարազատների հետ
Մայիսին հերթական տեսակցության շրջանակներում առանձնազրույցների ֆորմատով հնարավորություն է ընդձեռնվել…
Ադրբեջանի դատական իշխանությունների որոշումը անօրինական է եւ անհիմն. Ռուբեն Վարդանյանի պաշտպանություն
Ադրբեջանական դատական իշխանությունների որոշումն օրինական չէ..
Ադրբեջանի իշխանությունները երկարացրել են Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալման ժամկետը
Ադրբեջանի իշխանությունները երկարացրել են Ռուբեն Վարդանյանի ձերբակալման ժամկետը...
Հույս ունենք՝ ԼՂ հայրենակիցները աշխատանք կգտնեն ՀՀ-ում, աջակցությունը կտրամադրվի սոցիալական խոցելի խմբերին․ Փաշինյան
ԼՂ հայրենկիացները կշարունակեն ծրագրից օգտվել նույն կերպ, ինչպես մինչև քաղաքացիություն ընդունելն է եղել...
Հաստատվեց արցախցիների բնակարանային ապահովման ծրագիրը. ովքեր կարող են դիմել եւ որոնք են պայմանները
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 16-ի նիստում հաստատեց ԼՂ-ից բռնի...
Ադրբեջանցիներն ավերել են Ասկերանի շրջանում Հայրենականի և Արցախյան պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրը
Այս քաղաքականությունը ոչ միայն մշակութային ցեղասպանություն է, այլ նաև հոգեբանական ահաբեկչություն` հաշվի առնելով այդ հուշարձանների առանձնակի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ