News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 23
Տեսնել լրահոսը

ԱՄՆ եվրոպական հրամանատարության հրավերով  նոյեմբերի 1-3-ը ՀՀ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է Շտուտգարտում տեղակայված ԱՄՆ եվրոպական հրամանատարության կենտրոնակայան: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ՊՆ-ից:

«Նոյեմբերի 3-ին տեղի է ունեցել հանդիպում ԱՄՆ եվրոպական հրամանատարության հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Սթիվեն Բաշամի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան ռազմական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր:

Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկայացրել է ՀՀ զինված ուժերում տեղի ունեցող բարեփոխումների վերաբերյալ մանրամասներ և դրանց ընթացքում ԱՄՆ-ից ակնկալվող աջակցությունը:

Գեներալ-լեյտենանտ Սթիվեն Բաշամը հայտնել է ԱՄՆ-ի պատրաստակամությունը՝ համագործակցության ընթացիկ ծրագրերին աջակցությունը շարունակելու, նաև նախաձեռնելու համագործակցության նոր ուղղություններ հետևյալ ոլորտներում՝ զինված ուժերի պրոֆեսիոնալացում, պրոֆեսիոնալ սերժանտական կազմի ամրապնդում, ղեկավարման համակարգի արդիականացում, խաղաղապահություն, ռազմական բժշկություն, ռազմական կրթություն ու մարտական պատրաստություն, վարժանքներ և այլն։

Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։

Այցի շրջանակում գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է նաև Հոհենֆելսում տեղակայված Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի միացյալ բազմազգ պատրաստության կենտրոն (Joint Multinational Readiness Center - JMRC) և սերժանտական ակադեմիա (NCO Academy)»,- ասված է հաղորդագրության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է՝ որպես գործընկեր և բարեկամ. դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է իր պաշտոնավարման մեկ տարին
Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է՝ որպես գործընկեր և բարեկամ...
Ընդունելություն՝ ի պատիվ Մակունցի. նա անդրադարձել է ՀՀ մարտահրավերներին ու սպառնալիքներին
Բացման խոսքով է հանդես եկել և դեսպանին ներկայացրել խմբի նախագահ Նելսոն Գարսիան, որից հետո ելույթ է...
Դեսպան Մակունցը կոնգրեսական Դիազ-Բալարտի հետ հանդիպմանն անդրադարձել է ՀՀ համար առկա մարտահրավերներին
Հանդիպմանը անդրադարձ է կատարվել ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների առաջնահերություններին, ՀՀ համար ներկայումս...
ՀՀ գլխավոր դատախազն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր...
Նորարարությունը կարևոր դեր է խաղալու ՀՀ-ի ներկա և ապագա մարտահրավերներին դիմակայելու գործում. ԱՄՆ դեսպան
Նորարարությունը եղել է Հայաստանի տնտեսական զարգացման հիմնական շարժիչ…
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում կազմակերպվել է ընդունելություն՝ ՀՀ զինված ուժերի կազմավորման 32-րդ տարեդարձի առթիվ
Միջոցառմանը մասնակցեցին ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի...
Ամենաշատ