News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Այսօր՝ նոյեմբերի 6-ին մահացել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանը։

Ըստ տեղեկությունների՝ նա հանկարծամահ է եղել:

Մաթեւոս Ասատրյանը 38 տարեկան էր:

Նա ամուսնացած էր, ուներ երեք զավակ:

Այս առնչությամբ ԱԺ նախագահ Ալեն ՍԻմոնյանը Facebook-ի իր էջում գրել է. «Ցավակցում եմ մեր ընկեր, ՔՊ պատգամավոր, Մաթևոս Ասատրյանի անժամանակ մահվան կապակցությամբ: Երիտասարդ, մաքուր ու արժանապատիվ ընկեր, հանգչիր խաղաղությամբ»:

Մաթևոս Ասատրյանը ծնվել է 1985 թ. դեկտեմբերի 2-ին Արագածոտնի մարզի Քուչակ գյուղում:

2003-2005 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

2008թ. ավարտել է Երևանի Հյուսիսային համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

2012-14.01.2019 թթ. աշխատել է Քուչակի Միհրդատ Ասատրյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն:

2014 և 2017 թթ. վերապատրաստվել է Եվրոպայի «Լյուդ Կլուբ դե Նից», «Կավի Գալ» սպորտային ակումբներում և մի շարք այլ մարզադպրոցներում:

2018 թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 7 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

2021 թվականի հունիսի 20-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ընտրվել է Հայաստանի Ազգային ժողովի 8-րդ գումարման պատգամավոր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ