News
Լրահոս
News
Շաբաթ
Մարտ 02
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջերս Նիկոլ Փաշինյանը The Wall Street Journal-ին տված հարցազրույցում ասել էր, որ Երևանը «առավելություններ չի տեսնում» Հայաստանի տարածքում ռուսական ռազմաբազա ունենալու հարցում, բայց միևնույն ժամանակ ընդգծել է, որ չեն քննարկում հանրապետությունից ռուս զինվորականների դուրսբերման հարցը: Այս թեմային վերջին օրերին ակտիվորեն անդրադառնում են ռուսաստանյան լրատվամիջոցները՝ մասնավորաբար ուսումնասիրելով Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև ռուսական ռազմակայանի մասին 1995 թվականի պայմանագիրը և նշելով, թե Հայաստանը չի կարողանա միակողմանիորեն հրաժարվել Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայից մինչև 2044 թվականը:

Այսպես, համապատասխան փաստաթղթի 27-րդ հոդվածում ասվում է. «Եթե կողմերից մեկը հայտարարում է սույն պայմանագիրը խզելու իր մտադրության մասին, ռուսական ռազմակայանի լուծարման հետ կապված հարցերը լուծվում են խառը հանձնաժողովի կողմից։ Ռուսական ռազմակայանի լուծարումը պետք է ավարտվի կողմերի միջև համաձայնեցված ժամկետում»։ 2010 թվականին Ռուսաստանի և Հայաստանի նախագահների՝ Դմիտրի Մեդվեդևի և Սերժ Սարգսյանի կողմից ստորագրված ռուսական բազայի մասին համաձայնագրի թիվ 5 արձանագրության համաձայն, Հայաստանի տարածքում դրա գտնվելու ժամկետը երկարացվել է մինչև 2044 թվականը։

Այս հանգամանքն, ի մասնավորի, «Իզվեստիայի» հետ զրույցում հաստատել է Պետդումայի պաշտպանության կոմիտեի փոխնախագահ Յուրի Շվիտկինը. «Համաձայն Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև կնքված պայմանագրի, վերջի-նիս գործողության ժամկետը լրանալուց հետո այն ավտոմատ կերպով երկարաձգվում է հաջորդ հինգ տարի ժամկետով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետը լրանալուց առնվազն վեց ամիս առաջ գրավոր չի ծանուցում մյուս կողմին դրա գործողության դադարեցման մտադրության մասին: Այս համաձայնագրի դրույթները կարող են վերանայվել կողմերից մեկի նախաձեռնությամբ և փոխադարձ համաձայնությամբ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը փաստաթղթերով Հայաստանի անվտանգության ապահովման գործընկեր է, բայց այդ մեխանիզմը չի աշխատում․ Գրիգորյան
Նա պնդել է, որ ռուս սահմանապահները չեն կարողացել կանխել էսկալացիան․․․
Հայաստանը չի անում այնպիսի քայլեր, որոնք կթշնամացնեն Ռուսաստանի հետ․ Արմեն Գրիգորյան
«Մենք ընդամենը փորձում ենք մեր անվտանգությունն ապահովել»․․․
«Ռոսսելխոզնադզորը» խախտումներ է հայտնաբերել Հայաստանից խավիարի մատակարարման հարցում
Կոլիֆորմները կարող են առաջացնել աղիքային թունավոր վարակներ, իսկ պատրաստի սննդամթերքում դրանց...
«Հավերժ մեր հիշողության մեջ». ՌԴ-ում ՀՀ դեսպանը Ռիժկովի հուղարկավորության ժամանակ ընթերցել է Փաշինյանի ուղերձը
Նիկոլայ Իվանովիչը հավերժ կմնա մեր հիշողության մեջ. սա ընդօրինակման...
«Զվարթնոցից» ​​ռուս սահմանապահներին հետ կանչելու մասին խոսակցությունները կեղտոտ մանիպուլյացիա են. պատգամավոր 
Նրանց ներկայությունը պայմանավորված է նրանով, որ սա Եվրասիական տնտեսական միության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին սահմանն է...
ՔՊ-ական պատգամավորները մտահոգված են «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների առկայությամբ
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին......
Ամենաշատ