News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Դմիտրի Մեդվեդեւը այսօր` հոկտեմբերի 24-ին զանգահարել են Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին:

Cnn Turk-ի փոխանցմամբ, առաջինը զանգահարել է Դմիտրի Մեդվեդեւը: Նա ցավակցել է Գյուլին Թուրքիայում հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ եւ ասել, որ Ռուսաստանը պատրստ է օգնություն ցուցաբերել Թուրքիային: Աբդուլլահ Գյուլը շնորհակալություն է հայտնել եւ նշել որ այս հանգրվանում միջազգային օգնության կարիքը չկա:

Այնուհետ Մեդվեդեւը հեռախոսը փոխանցել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, ով պաշտոնական այցով գտնվում է Մոսկվայում: Հայաստանի նախագահը եւս հայտնել է իր ցավակցությունները եւ ընդգծել, թե Հայաստանի փրկարար ջոկատները պատրաստ են օգնության հասնել ցանկացած պահի:

Թուրքիայի նախագահը նշել է, որ Հայաստանի օգնության առաջարկը տեսել է համացանցում եւ շնորհակալություն է հայտնել առաջարկի համար:

Ավելի վաղ NEWS.am-ը հատնել է, որ երկրաշարժի զոհերի թիվը Թուրքիայում գերազանցել է 200-ը: Այդ մասին հայտնել է  Թուրքիայի ներքին գործերի նախարար Ինդրիս Նաիմ Սահինին:

117 զոհերի մասին տեղեկությունը ստացվել է էպիկենտրոնում գտնվող Էրջիշ քաղաքից, եւս 100 մարդ զոհվել է Վանում: Վնասվածք է ստացել 1090 մարդ: Իշխանությունները սպասում են, որ զոհերի թիվը կաճի:

Թուրքիայի արեւելքում հոկտեմբերի 23-ին, Երեւանի ժամանակով 15:40-ին տեղի ունեցած երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7,2 մագնիտուդ: Էպիկենտրոնը եղել է Վանից 38 կմ հյուսիս-արեւելք:

Ցնցումներ զգացվել են նաեւ Հայաստանում, Վրաստանում եւ Իրանում: Հայաստանում ցնցումների ուժգնությունը եղել է 3-ից 5 բալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ