News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը


Հայաստանում Արցախի պետական ինստիտուտներ չկան, եւ բնականաբար, դրանց պահպանման համար միջոցներ չեն կարող հատկացվել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 8-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը:

«Մենք չպետք է այնպիսի բաներ անենք, որոնք առիթ կտան մյուս կողմին սադրանքներ իրականացնել Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ եւ տորպեդահարել խաղաղության գործընթացը: Պետությունը հենց նրա համար է, որ իր բոլոր ռիսկերը, մարտահրավերները, հնարավորությունները ճիշտ հաշվարկի եւ չանի քայլեր, որոնց հետեւանքով Հայաստանը կունենա կորուստներ: Սա անթույլատրելի է»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ եկեղեցին հայտարարել է, որ Արցախի թեմը կպահպանվի, Գեւորգ Պապոյանը նկատեց, որ եկեղեցին պետությունից անջատ է եւ չի մասնակցում որեւէ բանակցության, պատասխանատու չէ ՀՀ տարածքային ամբողջականության համար. «Եկեղեցին չէ բանակը ղեկավարում, սոցիալական ծախսերը հոգում, եկեղեցին չէ 100 հազար արցախցու կարիքները հոգում եւ այսպես շարունակ»,- ընդգծեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Անհնար է անտեսել սահմանների մասին Իրանի ամենաբարձրաստիճան պաշտոնյայի խոսքերը. ՀՀ-ում Իրանի դեսպան
Մենք կտրականապես դեմ ենք աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության...
Իրանի դեսպանը մեկնաբանել է Եվրահանձնաժողովի ղեկավարի և ԱՄՆ պետքարտուղարի հետ Փաշինյանի բրյուսելյան հանդիպումը
Մենք լավ, ռազմավարական հարաբերություններ ենք հաստատել Հայաստանի հետ
Իրանը պարզաբանել է, թե ում է համարում ոչ տարածաշրջանային ուժեր, որոնք չպետք է միջամտեն Հարավային Կովկասի գործերին
«Օվկիանոսի այն կողմից գալիս են այստեղ և փորձում են որոշումներ կայացնել այս տարածաշրջանի ժողովուրդների համար»,- նշել է նա...
Իրանի դեսպան. Թեհրանը հարևանների անվտանգությունն իր անվտանգությունն է համարում
Մենք դժգոհ ենք տարածաշրջանում լարվածության հնարավոր աճի
Ամենաշատ