News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը


Այս պահին Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումը իրատեսական չեմ համարում, բայց խաղաղության պայմանագրի կնքումից հետո Ադրբեջանի տարածքով եմ համարում հիմնական բեռնափոխադրումները։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 8-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը` անդրադառնալով դիտարկմանը, թե որքանով է հավանական, որ բեռնափոխադրումների համար Ադրբեջանի տարածքը փոխարինի «Վերին Լարսին»:

Նշենք, որ Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայությունը երեկ հայտարարություն էր տարածել, որ «Վերին Լարսի» անցակետով (ռուս-վրացական սահման) երթևեկությունը նոյեմբերի 13-ից մինչև ամսվա վերջ կդժվարանա ճանապարհի վերանորոգման պատճառով և խորհուրդ է տվել ապրանքների փոխադրման այլընտրանքային երթուղիներ դիտարկել։

Իշխանական պատգամավորի խոսքով` Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումները ՀՀ–ին ավելի ձեռնտու է. «Քանի որ այնտեղով ճանապարհն ավելի կարճ է, ավելի հարմար է, և նախկին ԽՍՀՄ ժամանակներում այդ ճանապարհն է գործել, և բնականաբար, ես վստահ եմ, որ խաղաղության պայմանագրից հետո այդ ճանապարհն է գործելու, որով հայկական ծագման ապրանքների մրցունակությունը ՌԴ–ում ավելանալու է, որովհետև ճանապարհը ավելի կարճ է, ռիսկերով ավելի քիչ է և այլն»,–հավելեց Պապոյանը։

Սակայն առանց խաղաղության պայմանագրի պատգամավորը դա հնարավոր չի համարում։

Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 3-ին հայտնեց, որ Երևանի և Բաքվի միջև ընթանում է առաջարկների փոխանակման 6-րդ փուլը։

Հաջորդ օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երեք սկզբունք կա, որոնց շուրջ համաձայնության գալու դեպքում խաղաղության պայմանագիրը կստորագրվի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կիրանց մեծ թվով ոստիկաններ են ժամանել. բնակիչներին ժամանակ են տվել ճանապարհը բացելու համար (ուղիղ)
Կիրանց ժամանած ոստիկանության աշխատակիցները փորձում են բացել Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը...
Ասում են՝ իբր 25 հեկտար հող են վերադարձրել Կիրանցին, բայց դա մեր հսկողության տակ է եղել. Կիրանցի բնակիչներ
Բնակիչներից մեկն ասում է. «Համայնքի անունից հայտարարում եմ՝ երկու անգամ ընտրել ենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը 80-90 տոկոս ձայնով…
Ժնևում կարճ առանձնազրույց Է տեղի ունեցել Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի միջև
Ալեն Սիմոնյանն ու Սահիբա Գաֆարովան Ժնևում հանդիպել էին նաև մարտի 22-ին, քննարկել Հայաստանի...
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման որոշ մասնակիցներ մեկնում են Կիրանց
Հիշեցնենք՝ հայկական ու ադրբեջանական հանձնաժողվները երեկ համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածների համատեղ կազմված Արձանագրություն…
Ճանապարհը փակած կիրանցեցիների հետ բանակցելու է եկել Տավուշի ոստիկանապետը
Ես ճանապարհ փակելու իմաստը չեմ հասկանում, մի ամիս փակեցիք՝ ի՞նչ ա փոխվելու, եկեք մարզպետի հետ հանդիպեք, ինքը ձեր հարցերին կպատասխանի...
Կիրանցեցիները փակել են միջպետական ճանապարհը. հանդիպում են պահանջում իշխանությունների հետ 
Կիրանցեցիները շուրջ մեկ ժամ է փակ են պահում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի  հատվածը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ