News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Գիտնականները պարզել են 2020 թվականին Զիմբաբվեում սավաննաների 35  փղի մահվան պատճառը։

Ինչպես գրում է nplus1.ru-ն՝ Nature Communications ամսագրին հղումով, պարզվել է, որ կենդանիները սատկել են արյան վարակումից, որն առաջացրել է, այսպես կոչված, Bisgaard տաքսոն 45-ին պատկանող գրամ-բացասական բակտերիան: Վարակի բռնկումը կարող էր հրահրել շոգ եղանակը, երաշտը և գլխաքանակի բարձր խտությունը։ Չի բացառվում, որ ապագայում կլիմայի մարդածին փոփոխությունների պատճառով փղերն ավելի  հաճախ բախվեն նմանատիպ խնդիրների։

Սավաննայի փղերի (Loxodonta africana) թիվը արագորեն նվազում է որսագողության և բնակության միջավայրի ոչնչացման պատճառով: Կենդանաբանների գնահատմամբ, այժմ ամբողջ Աֆրիկայում ապրում է այս տեսակի ընդամենը մոտ 350 հազար ներկայացուցիչ։

2020 թվականին Կավանգո-Զամբեզիում փղերի մահվան հատկապես մեծ թվեր են գրանցվել: Այնուհետև մայիսից հունիս ընկած ժամանակահատվածում արգելոցի Բոտսվանայի հատվածում հայտնաբերվել է մոտ 350 անկած առանձնյակ։ Հետազոտությունը ցույց է տվել, որ նրանք մահացել են ցիանոբակտերիաներով ջրից թունավորվելու պատճառով։ Իսկ նույն տարվա օգոստոսից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում Զիմբաբվեին պատկանող հատվածում սատկել է ևս 35 փիղ, ինչի պատճառները դեռ հայտնի չեն։

Victoria Falls Wildlife Trust-ից Լորա Ռոզենի գլխավորած թիմը որոշել է պարզել, թե ինչն է սպանել Զիմբաբվեի փղերին: Հետազոտողները նշել են, որ անկած առանձնյակների մոտ լեշակերների կամ այլ կենդանիների դիակներ չեն հայտնաբերվել, ինչը կարող է վկայել ցիանիդով կանխամտածված թունավորման մասին: Բացի այդ, սատկած փղերից ոչ մեկի ժանիքները չեն հանվել, ինչը նշանակում է, որ նրանք չեն սպանվել որսագողերի կողմից: Հինգ առանձնյակ հերձելուց և նրանց հյուսվածքները վերլուծելուց հետո Ռոզենը և նրա գործընկերները հայտնաբերել են բակտերիալ սեպսիսի և բակտերեմիայի բազմաթիվ նշաններ: Գենետիկ տվյալներից դատելով՝  փղերին սպանած բակտերիաները   պատկանում են չնկարագրված տեսակի, որը հայտնի է որպես Բիսգաարդի տաքսոն 45: Նախկինում այն ​​հայտնաբերել են  առյուծների և վագրերի կողմից վիրավորված մարդկանց վերքերում, ինչպես նաև շերտավոր սկյուռերի և ընտանի թութակների մոտ։




!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկարականջ բուն բնիկ երեւանցի է
Սոցցանցի օգտատերերի ջանքերի շնորհիվ փոքրիկներին անվանակոչել են Անյա և Ամելյա...
FIA. Գիտնականները սովորեցրել են շներին հոտոտելով ճանաչել PTSD ունեցող մարդկանց
PTSD-ն սովորաբար զարգանում է մարդկանց մոտ՝ կապված աղետալի իրադարձության կամ իրադարձությունների...
Ավստրիայում խոհարարական հեռուստաշոուի ժամանակ պատահմամբ պատրաստել են ձկան անհետացող տեսակ
Եթերում տապակել են ձկան անհետացող տեսակ...
Էկվադորի ջունգլիներում հայտնաբերվել է աշխարհի ամենամեծ անակոնդան. CNN
Այս անակոնդաները տարբերվում են նախկինում հայտնի…
Հարավաֆրիկյան Հանրապետությունում վարդագույն փղիկ է հայտնվել
Հարավաֆրիկյան Հանրապետության Ազգային պարկում հազվադեպ վարդագույն փղիկ է ծնվել...
Անգլիական այգիներից մեկում պինգվինն օգնել է մասամբ կույր մեկ այլ պինգվինի սնվել և հասնել իր բույնը
Ըստ հետազոտողների՝ թռչունների այս պահվածքը կարեկցանքի և ըմբռնման դրսեւորում է…
Ամենաշատ