News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Երեւանի նախաձեռնությունները շատ բանով համահունչ են այն նախագծերին, որոնք արդեն քննարկվում են վերջին տարիների ընթացքում, եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում, որը համատեղ նախագահում են ՌԴ, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետերը։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով՝ եռակողմ աշխատանքային խումբը զբաղվում է տնտեսական, տրանսպորտային կապերի ապաշրջափակմամբ տարածաշրջանում, եւ մեր համոզմամբ՝ այդ գործընթացը կարեւորագույն  դեր է խաղում Բաքվի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործում, նպաստում է կայունությանը, տարանցման-լոգիստիկ պոտենցիալի բացմանը Հարավային Կովկասում։ «Երեք երկրների ղեկավարները որոշում են ընդունել ստեղծել նման աշխատանքային խումբ Ղարաբաղում 2020թ. աշնանը մարտական գործողությունների ավարտից մի քանի ամիս հետո։ Արդեն անցկացվել է այդ խմբի 12 նիստ, հսկայական աշխատանք է կատարվել, հաջողվել է մոտենալ փաթեթային որոշման ընդունմանը, որը շահավետ կլինի բոլոր կողմերին։ Ցավոք, այս հարցերում վերջակետ դնել առայժմ չի հաջողվել։ Դե, ինչ-որ մեկի քաղաքական կամքը չի բավականացնում անել դա, եւ դա մենք չենք։ Մենք նախկինի պես պատրաստ ենք անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացին»։

Մեկնաբանելով Հայաստանի ԱԱԾ-ում տարածաշրջանային եւ միջազգային նշանակության ճանապարհների եւ այլ հաղորդակցությունների անվտանգության վերահսկման ստորաբաժանում ստեղծելուն, Զախարովան նշել է. «Կցանկանայի ուշադրություն հրավիրել, որ եռակողմ պայմանավորվածությունների համապատասխան՝ տրանսպորտային հաղորդակցության վերահսկումը Ադրբեջանի եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ իրականացնելու են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները»։

Նա նաեւ նշել է, որ Ռուսաստանն առաջնորդվել է Հայաստանի ապաշրջափակման խնդրով, այդ թվում նաեւ այն ժամանակ, երբ աջակցում էր Երեւանի եւ Անկարայի միջեւ երկխոսության վերագործարկմանը։ Զախարովան հիշեցրել է, որ Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2021թ. հունվարի 14-ին Մոսկվայում։

«Ռուսաստանը նաեւ «3+3» ձեւաչափն է համարում եւս մեկ լավ հարթակ երկրների փոխգործակցության համար։ 2024թ. Թուրքիայում պլատֆորմի հաջորդ նիստի ժամանակ կդիտարկվի նաեւ տրանսպորտային թեման։ Այդ ձեւաչափի շրջանակում Երեւանի կառուցողական առաջարկը, համոզված եմ, պահանջված կլինի»,- ասել է Զախարովան։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԱՄԷ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Արաբական Միացյալ Էմիրությունները սահմանազատման վերաբերյալ Հայաստանի և...
Ոսկեպարի եկեղեցին մնալու է Հայաստանի տարածքում․ փոխվարչապետի գրասենյակ
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածության դեմ իրենց բողոքն արտահայտող Տավուշի մարզի մի շարք...
Զգուշացնում ենք Փաշինյանին՝ առանց հանրաքվեի ՀՀ տարածքի փոփոխությունը պատժվում է ընդհուպ ցմահ ազատազրկմամբ. ՀՅԴ
Աջակցություն հայտնելով միակողմանի զիջումների օրակարգի դեմ Տավուշում ձևավորվող ժողովրդային հակազդեցությանը՝ արձանագրում ենք...
Աշոտ Ղուլյան. Կրկնվում է նույն սցենարը, որ եղավ Արցախում
Նման քաղաքականությունն իրականացվում է մաս-մաս․․․
Խնդիրը տավուշցիներինը չի, սա հայկական խնդիր է. Շիրակի մարզի բնակիչները փակել էին Բավրայի անցակետ տանող ճանապարհը
Իրականացրել ենք ակցիա, մեր աջակցությունը հայտնել ենք, սա եզակի ակցիա չէ…
Ամենաշատ