News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 23
Տեսնել լրահոսը

Իրանը ներգրավված չէ Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում Միացյալ Նահանգների ռազմակայանների վրա վերջին հարձակումներին, ուրբաթ օրն այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իսլամական Հանրապետության մշտական ​​ներկայացուցիչ Ամիր-Սաիդ Իրվանին։

«Իրանը ներգրավված չէ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ամերիկյան զորքերի և ռազմակայանների վրա հարձակումներից որևէ մեկում»,- ասել է Իրվանին, որի խոսքերը մեջբերում է իրանական Tasnim պետական ​​գործակալությունը։ 

Նա հավելել է, որ հարձակումներին կարող են ներգրավված լինել Մերձավոր Արևելքի այլ ուժեր՝ ընդգծելով, որ եթե պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շարունակվի, պատերազմը կարող է տարածվել ամբողջ տարածաշրջանում։

Ավելի վաղ, Պենտագոնի մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը հայտնել էր, որ հոկտեմբերի 17-ից ի վեր ԱՄՆ-ի ուժերն Իրաքում և Սիրիայում հարձակման են ենթարկվել 46 անգամ, վիրավորվել է 56 մարդ։ Ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ ռազմական հենակետերը հարձակման են ենթարկվել հրթիռներով և անօդաչու սարքերով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ