News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Բրիտանացի գիտնականները հայտնաբերել են Աթենբորո  նախաեքիդնայի հազվագյուտ տեսակի ներկայացուցչի, որին վերջին անգամ տեսել են ավելի քան 60 տարի առաջ և այդ պատճառով համարում էին անհետացած: Այս մասին հայտնել են Օքսֆորդի համալսարանի հետազոտողները՝ ինդոնեզական Պապուա նահանգի լեռներում չորսշաբաթյա արշավախմբի արդյունքների հիման վրա։

Նրանց հայտարարության համաձայն, բրիտանացի բնագետ և հեռուստահաղորդավար Դեվիդ Աթենբորոյի պատվին իր անունը ստացած կաթնասունի պատմության մեջ առաջին լուսանկարները հաջողվել է ստանալ լեռներում տեղադրված 80 տեսախցիկներից մեկի շնորհիվ:

Այն, որ հենց Աթենբորո  եքիդնան  է ֆիքսվել  տեսախցիկի կողմից, հաստատել է Ավստրալիայի թանգարանի հետազոտական ​​ինստիտուտի գլխավոր գիտաշխատող և պրոֆեսոր Քրիստոֆեր Հելգենը:

«Աթենբորո երկարաքիթ եքիդնան ունի ոզնու փշեր, մրջնակերի դեմք և խլուրդի ոտքեր։ Իր հիբրիդային արտաքինի պատճառով նրան անվանել են հունական դիցաբանության մի արարածի անունով՝ կես կին, կես օձ», - ասում է Օքսֆորդի համալսարանի կենսաբանության ղեկավար, բժիշկ Ջեյմս Քեմփթոնը: Մինչ այս, էնդեմիկ, ձու ածող, գիշերային կյանք վարող և որջում բնակվող կենդանին հայտնի էր միայն մեկ նմուշի շնորհիվ, որը հայտնաբերվել էր 1961 թվականին հոլանդացի գիտնականների կողմից:

Քեմփթոնը հավելել է, որ հետազոտողները կարողացել են հասնել այս արդյունքին, քանի որ լավ հարաբերություններ են հաստատել տեղի բնակչության հետ։ Տեղի բնակիչները ոչ միայն շրջապատող բնության մասին իրենց գիտելիքներն են  փոխանցել  գիտնականներին, այլև թույլ են տվել նրանց մտնել այն տարածքները, որտեղ մինչ այդ ոչ մի մարդ ոտք չէր դրել: Ընդհանուր առմամբ, արշավախմբի նախապատրաստումը տևել է 3,5 տարի։

Բացի հազվագյուտ եքիդնայի որոնումից, գիտնականներն իրականացրել են տարածաշրջանում անողնաշարավորների, սողունների, երկկենցաղների և կաթնասունների կյանքի առաջին համապարփակ գնահատումը:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ