News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 27
Տեսնել լրահոսը


Ակնհայտ է, որ արդեն որերորդ դեպքն է, որ Հայաստանն առաջին դեմքերով չի մասնակցում ՀԱՊԿ-ի կամ ԱՊՀ-ի միջացառումներին. Սա այլ կերպ, քան դիվանագիտական դեմարշ անվանել դժվար է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

«Ես, իհարկե, կհասկանայի, եթե Հայաստանի քաղաքականությունն այն է, որ եթե մեկի հետ չի ստացվում, մյուսով փոխլրացնենք՝ մեր անվտանգության ծավալը ապահովելու համար, բայց այստեղ ավելի շատ խոսքը ոչ թե փոխլրացման մասին է, այլ ճամբարափոխության: Սա շատ ծանր հետեւանքներ կարող է ունենալ Հայաստանի համար, որովհետեւ մենք, ըստ էության, փոխում ենք ճամբարը այն ժամանակ, երբ ակնհայտ գոյություն ունի Ռուսաստան-Արեւմուտք հակամարտություն: Մենք այդ հակամարտությունը տեղափոխում ենք մեր տարածք: Սա կործանարար հետեւանքներ է ունենալու Հայաստանի համար»,-ասաց Ռուստամյանը՝ հավելելով, որ մենք իրավունք չունենք այդ հկամարտության զոհը դառնալ:

Նրա խոսքով, այսօր գործող աշխարհակարգը փլուզվել է, ով ուժեղ է, նա իր կամքը թելադրում է եւ այդ առումով, մենք չպետք է այնպես անենք, որ այդ ուժերը մեր դեմ դուրս գան:

«Մենք երբեք դեմ չենք եղել, որ այն, ինչ չենք ստանում Ռուսաստանից, ստանանք այլ տեղերից, բայց ոչ թե մեկը մյուսով փոխարինելով, այն էլ այն ժամանակ, երբ այդ երկու կողմերը հակամարտության տարբեր բեւեռներում են գտնվում: Այդ ճամբարափոխության հետեւանքով այդ հակամարտության թատերաբեմ կդառնա նաեւ Հայաստանը, այսինքն ամեն մեկը կփորձի իր խնդիրը լուծել՝ Հայաստանին օգտագործելով: մենք կդառնանք ոչ թե գործոն, այլ գործիք սրա կամ նրա ձեռքում»,-ասաց Ռուստամյանը:

Հարցին՝ այս պայմաններում Ռուսաստանը կփորձի պատժե՞լ Հայաստանին, ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց. «Ռուսաստանը չի ուզի Հայաստանին պատժել, բայց նա ուզում է այս հակամարտությունում հաղթել, իսկ այդ պատերազմում ռուսները խոսք ունեն: Лес рубят - щепки летят: Եթե իրենք սկսել են անտառը կտրատել, թեփուկները թռնեն այս ու այն կողմ: Մենք չպետք է հայտնվենք այդ  թեփուկների վիճակում: Աշխարհաքաղաքական հարց է լուծվում, այդ կռվի մեջ մենք պետք է կարողանանք ճիշտ պահել, որ հարվածներ չստանանք յս ու այն կողմից: Եթե համարում ենք, որ ռուսները մեզ լավ բարեկամություն չեն արել, բայց ինչու ենք ստիպում, որ մեզ դառնան թշնամի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանի կողմից առաջացավ խանդ, որ մենք սկսեցինք մեր նախարարներին նշանակել․ Գագիկ Մելքոնյան
Դրանց արդյունքը այն էր, որ մենք նշանակեցինք մեր պաշտոնյաներին և ցանկացանք․․․
«Մեզ չի հետաքրքրում, թե Ռուսաստանն ինչ կարձագանքի»․ Գագիկ Մելքոնյանը՝ Զելենսկու՝ Հայաստան այցի մասին
Մեզ չի հետաքրքրում, թե Ռուսաստանն ինչ կարձագանքի կամ չի արձագանքի․․․
Հայաստանը հետևում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ ԵՄ-ն վերապահում չունեն մեր հանդեպ․ վարչապետ
Փաշինյանն ասել է, որ այդ հարցը պարզելու նպատակով պատվիրակություններ են նախորդ տարի եկել Հայաստան․․․
«Վստահո՞ւմ եք Վլադիմիր Պուտինին»․ Փաշինյանն ուղիղ չի պատասխանել France 24-ի լրագրողի հարցին
Վարչապետն ասել է, որ իրենց միջև միջպետական հարաբերություններ են․․․
Սուտ են ասում, թե ՀԱՊԿ-ը մեզ դավաճանել է. մեզ առաջարկվել է փաթեթ, որը ենթադրում էր նաեւ զենքի մատակարարում. փորձագետ
ՀԱՊԿ-ը հայ-ռուսական ռազմավարական ռազմական համագործակցության մի ձեւաչափ է ընդամենը...
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը 2023-ին հանդիպել են 2 անգամ, հեռախոսով խոսել՝ 9 անգամ
2023 թվականի ընթացքում շարունակվել է ՌԴ-ի հետ բարձրագույն և բարձր մակարդակներով երկխոսությունը...
Ամենաշատ