News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Իրանական կողմը Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) գագաթաժողովում հինգ երկրների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Իրաքի, Սիրիայի եւ Թուրքմենստանի հետ համաձայնագիր է կնքել տարանցիկ առեւտրի մասին, «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի շրջանակում։ Այս մասին հայտնել է Իրանի ճանապարհների եւ քաղաքային զարգացման նախարար Մեհրդադ Բազարփաշը։

«ՏՀԿ գագաթաժողովում  ընդգծվել է տարանցման հնարավորությունների հարցը, Իրանը ներկայացվել է որպես գլխավոր առանցքներից մեկը, ստորագրվել են համաձայնագրեր Ռուսաստանի, Իրաքի, Սիրիայի, Հայաստանի եւ Թուրքմենստանի հետ»,- նախարարի խոսքերը մեջբերել է Tasnim գործակալությունը։

Նա նշել է, որ իրանական կողմը շուտով կավարտի տրանսպորտային միջանցքի կառուցումը, որը կմիավորի Պարսից ծոցի նավահանգիստները Կասպից ծովի նավահանգիստների հետ։

ՏՀԿ 16-րդ գագաթաժողովը տեղի է ունենում Տաշքենդում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպան պետք է հասկանա, որ ՀՀ-ի և Իրանի միջև հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Արմեն Գեւորգյանը՝ ԵԽԽՎ-ում
Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ապրիլի 18-ին...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան
Դիվանագետն ասաց, որ Իրանն ու Հայաստանը լավ պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխադրումների ոլորտում...
Դեսպանը հայտարարել է իրանական երկու պատվիրակությունների Հայաստան կատարելիք այցի մասին
Այս այցի ընթացքում հնարավոր կլինի․․․
Իրանի դեսպանը մեկնաբանել է Եվրահանձնաժողովի ղեկավարի և ԱՄՆ պետքարտուղարի հետ Փաշինյանի բրյուսելյան հանդիպումը
Մենք լավ, ռազմավարական հարաբերություններ ենք հաստատել Հայաստանի հետ
Իրանի դեսպան. Թեհրանը հարևանների անվտանգությունն իր անվտանգությունն է համարում
Մենք դժգոհ ենք տարածաշրջանում լարվածության հնարավոր աճի
Ամենաշատ