News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային Հեռուտաընկերության եթերում մեկնաբանել է, թե ինչու Հայսատանը չի մասնակցում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին:

«Հայաստանը սկսած 2020 թվականի պատերազմից հետո, երբ ՀԱՊԿ-ում ասում էին, որ Լեռնայի Ղարաբաղը ՀՀ սուվերեն մաս չէ, մենք չենք կարող այդ հարցերով զբաղվել, չի մասնակցում նիստերի,  բայց 2021 թվականի մայիսից, երբ ադրբեջանական զորքերը ներխուժել են ՀՀ սուվերեն  տարածք, մենք դիմել ենք ՀԱՊԿ-ին եւ այդ պահից սկսած մինչեւ անցած տարի սեպտեմբերը, երբ որ Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի վրա եւ մենք օգնություն ենք խնդրել, չենք ստացել անհրաժեշտ օգնությունը մեր սուվերեն տարածքը պաշտպանելու համար,  այդտեղից սկսած մենք բազմաթիվ հարցեր ենք ունեցել ՀԱՊԿ-ին, մինչեւ այժմ մենք չունենք այդ հարցերի պատասխանը եւ սա է նաեւ պատճառը, որ չենք մասնակցում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին»,- ասել է նա:

Հարցին, թե նիտերին չմասնակցելով, արդյոք մենք ստանում ենք մեզ հուզող հարցերի պատասխանները, Գրիգորյանը նշել է, որ նիստերին մասնակցելով, միանշանակ, չենք ունենում պատասխաններ:

ԱԽ քարտուղարը նիստերին չմասնակցելը դեմարշ չի կոչել, սակայն նորից է նշել, որ հարցերի պատասխաններ կան, որոնք չեն ստանում: Նա նաեւ հավելել է, որ ՀԱԿ-ից դուրս գալու հարց օրակարգում չկա:

«Մենք ակնկալում ենք ՀԱՊԿ-ի հետ կապված հարցերի պատասխաններին,  որեւէ խնդիր չեմ տեսնում, որ մենք չենք մասնակցում որեւէ միջոցառման ՀԱՊԿ-ի շրջանակներում»,- ասել է նա:

Նշենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչ վերաբերում է Ռուսաստանի ինչ-որ խանդին, պետք էր լավ գործընկեր լինել, պաշտպանել դաշնակիցներին. Ալեն Սիմոնյան
ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցության սառեցման մասին ավելի վաղ հայտարարել էր նաև վարչապետ Նիկոլ...
Մոսկվայի կողմից Ղարաբաղը Բաքվին հանձնելու մասին ՀՀ ԱԽ քարտուղարի հայտարարությունները բացարձակ սուտ են.  Զատուլին
Պարոն Գրիգորյանը նույնիսկ ավելի մեծ ռուսատյաց է, քան իր գործատուն՝ Նիկոլ Փաշինյանը, և մի շարք դեպքերում կանխատեսում կամ հրապարակում է այն, ինչ իր ղեկավարի մտքին է...
ՀԱՊԿ երկրներն իրավունք ունեն ինքնուրույն որոշելու սեփական արտաքին քաղաքականությունը. գլխավոր քարտուղար
Վերջին երկու դարերի պատմությունը ցույց է տալիս, որ ամենահայտնի գործիքը հավաքական անվտանգությունն է...
Եթե ​​Ռուսաստանն օգնություն խնդրի, դաշնակիցները մի կողմ չեն քաշվի. ՀԱՊԿ
Ռուսաստանն ունի իր սեփական ներուժն ու փորձն այս տեսակի խնդիրները հաջողությամբ լուծելու համար...
ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու ընթացակարգը Ալմաթիում նախարարների խորհրդում չի քննարկվել. Լավրով
Նա նշեց, որ ասոցիացիայի անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի...
Երեւանի հանդեպ բոլոր պարտավորություններն ուժի մեջ են մնում. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Բոլոր պարտավորությունները մնում են ուժի մեջ...
Ամենաշատ