News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանը ցանկանում է բանակցությունների գնալ այնտեղ, որտեղ արդեն պայմանավորվածություններ են ձեռք բերվել: Այս մասին հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով այն հարցին, թե եթե Հայաստանը հետաքրքված է Ադրբեջանի հետ բանակցությունները շարունակելու հարցում, ինչու Մոսկվա չեն մեկնում:

«Մենք պատրաստ ենք շարունակել բանակցությունների այս ձևաչափով՝ խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու և հնարավորության դեպքում մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար։ Հնարավորություն կա նաև այլ մակարդակներում, օրինակ՝ Վաշինգտոնում, այդ բանակցությունները շարունակելու։ Հայաստանը պատրաստակամ է և հուսանք, որ այդպիսի հանդիպում տեղի կունենա», - ասաց նա։

Պատսխանելով հարցին, թե ինչու հայկական կողմը, այնուամենայնիվ, Մոսկվա չի գնում, Գրիգորյանը պատասխանեց․ «Մենք գնում ենք այնտեղ, որտեղ կարևոր ենք համարում, որտեղ այս պահին հնարավորություն ենք տեսնում և որտեղից մեզ հստակ առաջարկներ են եղել»։

Ճշգրտող հարցին, թե արդյոք Մոսկվայից առաջարկներ չեն եղել Արմեն Գրիգորյանն ասաց, որ  տեղյակ չէ նման առաջարկների մասին։

ԱԽ քարտուղարը անդրադառնալով նրան, որ Երեւանում անցկացվելիք  ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանին 3 երկիր չեն մասնակցում՝ Թուրքիան, Ադրբեջանը եւ Ռուսաստանը, ասաց, որ տեղյակ չէ չմասնակցելու պատճառների մասին:

«Երեւի նրանք ինչ-որ բացատրություններ են ներկայացրել, ես տեղյակ չեմ՝ ինչ բացատրություններ են ներկայացրել, բայց պատճառը, թե ինչու չեն գալիս, զարմանալի է եւ անհասկանալի»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ