News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 23
Տեսնել լրահոսը

Ֆրանսիան Սիրիայի նխագահ Բաշար Ասադին ձերբակալելու միջազգային օրդեր է տվել մարդկության դեմ իրականացված՝ 2013թ. քիմիական գրոհների հետ կապված հանցագործությունների համամասնակցության մեղադրանքով, տեղեկացրել է AFP-ն։

Դատական աղբյուրը AFP-ին տեղեկացրել է, որ Ասադը նաեւ կասկածվում է ռազմական հանցագործությունների մասնակցության մեջ՝ կապված այն հարձակումների հետ, որոնց հետեւանքով 2013թ. օգոստոսին զոհվել է ավելի քան 1 400 մարդ Դամասկոսից ոչ հեռու։

Միջազգային օրդերներ են տրվել նաեւ Ասադի եղբոր՝ Մահերի եւ զինված ուժերի երկու գեներալների ձերբակալման համար։

Ֆրանսիան հավակնում է միջազգային իրավադատության ենթադրյալ ռազմական հանցագործությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների հարցերում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ