News
Լրահոս
News
Կիրակի
Փետրվար 25
Տեսնել լրահոսը

Մեր՝ միջազգային գործընկերների հետ համատեղ իրականացվող ծրագրերը, իհարկե, կարևոր են իրենց ֆինանսական բաղադրիչով, բայց շատ ավելի առանցքային նշանակություն ունեն բովանդակային իմաստով, մեր երկրի ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման և միջազգային լավագույն ստանդարտների ներդրման տեսանկյունից: Սրանք ծրագրեր և միջոցառումներ են, որոնք ուղղակիորեն ազդում են և պետք է դրական ազդեցություն ունենան մեր քաղաքացիների կյանքի որակի վրա: Այս մասին խորհրդարանում արտահերթ ելույթի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով Հայաստանի զարգացման գործընկերների հետ համագործակցության շրջանակներում ընթացիկ և իրականացվելիք ծրագրերին, որոնք առնչվում են բյուջետային գործընթացներին և թիրախներին:

Արժույթի միջազգային հիմնադրամի հետ համագործակցության շրջանակում 2023-ին ստորագրվել է եռամյա պահուստային նոր ծրագիր՝ շուրջ 171,1 միլիոն ԱՄՆ դոլարի չափով: Ծրագրի շրջանակներում 2024-ին իրականացվելու են մի շարք միջոցառումներ՝ ուղղված հանրային ֆինանսների կառավարման բարեփոխումներին, հարկային վարչարարության բարելավմանը և զբաղվածության խթանմանը: 

2023 թ. ընթացքում շարունակվել է համապարփակ համագործակցությունը Համաշխարհային բանկի հետ, մեկնարկել են 2024-2028 թթ. Գործընկերության շրջանակի մշակման աշխատանքները: 2023-ին ՀԲ-ի հետ ստորագրվել է Կանաչ, դիմակայուն և ներառական  զարգացման քաղաքականության վարկ բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը՝ 92,3 միլիոն եվրո արժողությամբ՝ միտված, այդ թվում՝ հանրային ներդրումների կառավարման բարեփոխումներին, պետության և ՏԻՄ-երի կողմից մատուցվող ծառայությունների թվայնացմանը և էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրմանը:

ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի միջև 2023-ի հոկտեմբերին ստորագրվել է Կանաչ, դիմակայուն և ներառական  զարգացման ծրագրի վարկային համաձայնագիրը՝ 50 մլն եվրո արժողությամբ, որի նպատակն է նպաստել կլիմայի փոփոխության մեղմմանն ու հարմարվողականությանը, խթանել մարդկային կապիտալի զարգացումը:

2023 թ. մեկնարկել են նաև Ասիական զարգացման բանկի 2024-2028 թթ. գործընկերության ռազմավարության մշակման աշխատանքները: 

Մհեր Գրիգորյանը տեղեկացրեց՝ Ասիական զարգացման բանկի հետ առաջիկայում նախատեսվում է ստորագրել սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր-վարկային համաձայնագիրը՝ 66,1 միլիոն եվրո արժողությամբ:

ԱԶԲ-ի հետ նախատեսվում է ստորագրել նաև Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր-վարկային համաձայնագիրը՝ շուրջ 60 մլն եվրո արժողությամբ: Ծրագրի նպատակն է զարգացնել քաղաքային ենթակառուցվածքները՝ կառուցելով Իսակովի-Արշակունյաց նոր ճանապարհահատվածը:

«Ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվեն քաղաքային նոր ենթակառուցվածքներ, մասնավորապես Հրազդան գետի վրա կկառուցվի ևս մեկ կամուրջ»,- հայտնեց ՀՀ փոխվարչապետը:

Կարևորելով ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունները՝ Գրիգորյանը հայտնեց՝ 2023-ին Եվրամիության հետ ստորագրվել են մի շարք համաձայնագրեր:

««Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակներում Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական և ինստիտուցիոնալ զարգացման նպատակով 2023-ին մեկնարկել է ԵՄ անդամ պետությունների, դրանց զարգացման գործակալությունների և այլ գործընկերների կազմակերպությունների կողմից իրականացվող 51 միլիոն եվրո արժողությամբ ծրագրային փաթեթ»,- տեղեկացրեց փոխվարչապետը:

Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի միջգերատեսչական հանձնաժողովի համակարգմամբ ընթացել և շարունակվում են աշխատանքները ՀՀ-Եմ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրառման ուղղությամբ: 

Եվրասիական տնտեսական միության  շրջանակներում համագործակցության ներքո աշխատանքներ են կատարվել ԵԱՏՄ անդամ պետությունների, ինչպես նաև երրորդ երկրների հետ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման և խթանման ուղղությամբ:

«Կարևոր եմ համարում ընդգծել՝ 2023-ի 9 ամիսներին առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ անդամ պետությունների հետ աճել է 47,5 տոկոսով՝ կազմելով ավելի քան 5 միլիարդ ԱՄՆ դոլարին համարժեք»,- հայտնեց Մհեր Գրիգորյանը:

Փոխվարչապետը հույս հայտնեց, որ 2023-ի բյուջեի կատարման արդյունքները և 2024-ի հաստատվելիք բյուջեն կնպաստեն մեր երկրի միջազգային վարկանիշի աճին, և կշարունակի ամրապնդվել մեր երկրի կայուն և հուսալի գործընկերոջ հեղինակությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ- դարձել է առաջատարը Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում վենչուրային ներդրումների ներգրավման գծով. Սաֆարյան
Հայաստանն առաջատարն է Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում...
Հայաստանը պետք է վավերացնի ԵԱՏՄ-ի հետ բանկային երաշխիքների փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիրը. Ֆիննախ
Այնուամենայնիվ, երաշխիքների ճանաչման համար պետք է պահպանվեն որոշակի պայմաններ: Այսպիսով, վերջին...
Կամ պետք է ԵԱՏՄ-ից դուրս գանք, կամ հայտարարենք՝ ԵԱՏՄ այդ կանոնը չենք կիրառում. Պապոյանը՝ «խոպանչիներին» հարկելու մասին
Ես գիտեմ, որ այս պահին ՊԵԿ-ը ոչ մի վարչարարություն չի իրականացնում, ընդամենը ծանուցում է ուղարկում...
Ռոսպոտրեբնադզորը խնդրում է տեղեկացնել մանրածախ առևտրի կետերի և կայքերի մասին, որտեղ Ջերմուկ է վաճառվում
«Ջերմուկ» ընկերությունից հայտարարել են, որ հանքային ջրի արտադրության մեջ…
ՌԴ խոստումներին հավատալու պատճառ չկա, և Արևմուտքը ցանկանում է, որ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից. քաղաքագետ
Հակառակորդը Հայաստանի տարածք է մտել իշխանությունների անգործության արդյունքում…
Մհեր Գրիգորյանն ու ԵՏՀ կոլեգիայի նախագահը մտքեր են փոխանակել ԵԱՏՄ-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունների շուրջ
Երկուստեք կարևորվել է արդի մարտահրավերների պայմաններում ԵԱՏՄ անդամ… 
Ամենաշատ