News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 28
Տեսնել լրահոսը


ԱԺ նիստում, այսօր՝ նոյեմբերի 15-ին, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե արդյոք Հայաստանը պատրաստվում է դուրս գալ ՀԱՊԿ-ից:

«Դուք նոյեմբերի 23-ին չմեկնեցիք Մինսկ՝ մասնակցելու  ՀԱՊԿ նիստին, հոկտեմբերի 12-ին չմեկնեցիք Բիշքեկ՝ մասնակցելու ԱՊՀ գագաթնաժողովին, Բիքեկ չմեկնեց նաեւ Արարատ Միրզոյանը: Նոյեմբերի 8-ին ԱՊՀ երկրների ԱԽ քարտուղարների նիստին չմեկնեց Արմեն Գրիգորյանը, ՀԱՊԿ երկրների ՊՆ ղեկավարների նիստին էլ չմասնակցեց Սուրեն Պապիկյանը:

Հայաստանը հրաժարվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից, հետ է կանչել ՀԱՊԿ-ում իր ներկայացուցչին, հրաժարվել է Հայաստանում ՀԱՊԿ զորավարժություններից:

Ի՞նչ է այս ամենը նշանակում, արդյոք ՀԱՊԿ-ից դուրս գալու հող եք նախապատրաստում: Եթե այո, հստակ ձեւակերպեք, թե այս անվտանգային համակարգը ինչ անվտանգային համակարգով եք պատրաստվում փոխել:

Եթե չեք պատրաստվում դուրս գա, ապա ճի՞շտ եմ հասկանում, որ նեղացկոտ երեխայի քաղաքականությամբ եք որոշել ՀԱՊԿ անդամներին, մասնավորապես, ՌԴ-ին խելքի բերել»,- հարցրեց Խամոյանը:

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Մենք չենք պատրաստվում, մեր մտքում էլ չկա այդպիսի բան՝ խելքի բերել որեւէ մեկին, խորհուրդ կտայի նման բառապաշար չօգտագործել:

Ես կնախընտրեի ասել, որ ոչ թե հրաժարվել ենք, այլ որոշում ենք կայացրել կոնկրետ այդ միջոցառումներին ներկա չգտնվել տարբեր պատճառներով:  Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք ես որեւէ բանի համար հող եմ նախապատրաստում, ես որեւէ բանի համար հող չեմ նախապատրաստում, որովհետեւ այդ հողը կամ կա, կամ չկա՝ անկախ մեր նախապատրաստելուց:

Մեր դիրքորոշումների հետ կապված ամենակարեւոր արձանագրումն այն է, որ ցավոք, ՀԱՊԿ-ը ի հեճուկս իր ունեցած դե յուրե պարտադիր  պարտավորությունների, պատշաճ արձագանք չի տվել Հայաստանի անվտանգային մարտահրավերներին: Դա կրկնվել է մի քանի անգամ: Մենք ամենայն հարգանքով մեր բոլոր գործընկերների նկատմամբ, արձանագրում ենք, որ նաեւ մեր հանրության համար էլ հասկանալի չէ, թե ինչու ենք մենք ամեն անգամ գնում նույն բաները կրկնում՝ չստանալով ոչ մի արձագանք, թողնում, հետ վերադառնում: Հետո հաջորդ անգամ նորից գնում, նույն բաները կրկնում:

Ամենամեծ ֆունդամենտալ խնդիրն այն է, որ դե յուրե ՀԱՊԿ-ը ըստ էության, հրաժարվում է արձանագրել իր պատասխանատվության գոտին Հայաստանում, ինչը կարող է նշանակել, որ մենք այդ պայմաններում լուռ մասնակցելով կարող ենք միանալ այն տրամաբանությանը, որը որեւէ կերպ կասկածի տակ դնի Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը: Մենք մեզ նման բան թույլ տալ չենք կարող:

Մենք այսպիսի որոշումներ ենք կայացնում, որպեսզի նաեւ մեզ եւ ՀԱՊԿ-ին  մտածելու ժամանակ տանք հետագա անելիքների մասին»:

Փաշինյանը նաեւ հայտարարեց, որ Հայաստանը չի հրաժարվել, որ ՀԱՊԿ-ն առաքելություն ուղարկի Հայաստան. «Մենք ասել ենք՝ ո՞ւր եք ուղարկում առաքելությունը, խնդրում ենք ցույց տվեք  ձեր պատկերացրած Հայաստանը, մեզ ցույց չի տրվել, մենք ենք ցույց տվել, ասել ենք, որ այ այս արձանագրումը պետք է արվի: ՀԱՊԿ-ը դա չի արել եւ քանի չի արել, մենք չենք կարող նման առաքելություն ընդունել, որովհետեւ կստացվի, որ ահա, Հայաստանի լղոզված պատկերացումը մենք լեգիտիմացնում ենք, նաեւ Ադրբեջանի ներխուժումներն ենք լեգիտիմացնում:

Ես շատ հստակ ասել եմ, որ մենք մեր անվտանգաին հարաբերությունները դիվերսիֆիկացնում ենք, որովհետեւ մեր գործընկերները, այդ թվում օբյեկտիվ պատճառներով, չեն կարողանում մեզ զենք-զինամթերք վաճառել: Մենք փնտրում եւ գտնում ենք այլ անվտանգային գործընկերներ, փորձում ենք կնքել պայմանագրեր, ձեռք բերել սպառազինություն, ռազմական տեխնիկա:

Ռազմավարական առումով, մենք քաղաքականության փոփոխության մասին չենք պատրաստվում հայտարարել, քանի դեռ չենք որոշել լքել ՀԱՊԿ-ը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զախարովա. Փաշինյանի խոսքերը Հայաստանում հեղաշրջում իրականացնելու Ռուսաստանի կոչերի մասին որևէ հիմք չունեն
Տրամաբանական հարց է առաջանում. նրանք, ովքեր հիմա Երևանում են, իրենք հավատարիմ են այս...
Չեմ հասկանում ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության «սառեցման» մասին հայտարարության տրամաբանությունն ու ոճը. Զախարովա
Հուսով ենք, որ Երևանը կհասկանա, որ առկա մտահոգությունները պետք է քննարկվեն և լուծվեն հանգիստ...
Հայաստանի միջազգային օդանավակայանում պետք է սահմանապահ ծառայություն իրականացնեն ՀՀ կառույցները. Ալեքսանյան
Կարծում եմ՝ Հայաստանի միջազգային օդանավակայանում պետք է աշխատեն...
ՀԱՊԿ-ի պահվածքը մեզ մոտ շատ հարցեր է առաջացնում, բայց մենք հասկանում ենք՝ պետք չէ հավելյալ սրել իրավիճակը. Ալեքսանյան
Փաստացի մեր անդամակցությունը ՀԱՊԿ-ին սառեցված է...
Զախարովա. ՀՀ իշխանություններից որեւէ դիմում չենք ստացել «Զվարթնոցից» ռուս սահմանապահներին հանելու մասին
Սա դիտարկում ենք որպես պաշտոնական Երեւանի ոչ բարեկամական պահվածքի հերթական օրինակ...
Մենք ՀԱՊԿ-ին մի հարց ենք տվել, որ մնացել է անպատասխան. ՀԱՊԿ-ը ինքն իրեն անջատել է և չի աշխատում. Ալեն Սիմոնյան
Չեմ հասկանում տրամաբանությունը, որ անընդհատ երազում ենք ինչ-որ երկրի կցորդ լինենք...
Ամենաշատ