News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 28
Տեսնել լրահոսը

Անահիտ Մանասյանն այսօր՝ նոյեմբերի 15-ին, ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրին՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ կարևորում է մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում համագործակցությունը։ Պաշտպանը հատուկ ընդգծել է,  որ  ինչպես Հայաստանի ռուսական համայնքի, այնպես էլ այլ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների երաշխավորումն ու պաշտպանությունն իր աշխատանքի առաջնահերթություններից են։

Այս համատեքստում Անահիտ Մանասյանը նշել է, որ ընթանում են Պաշտպանին առընթեր՝ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության և խթանման խորհրդի ձևավորման աշխատանքները, որի կազմում ընդգրկվել են նաև ռուսական համայնքի ներկայացուցիչներ:

Հանդիպման շրջանակներում Պաշտպանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր, անդրադարձել առկա խնդիրներին ու կարիքներին, ինչպես նաև իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին, որոնց ընթացքում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում արձանագրված մահվան, խոշտանգումների, մարմինների անարգման, անդամախեղման և միջազգային իրավունքով արգելված այլ դեպքերի մասին տեղեկություններն ամփոփվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ նախնական զեկույցում։

Իր հերթին Սերգեյ Կոպիրկինը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով Պաշտպանի հաստատության հետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ձախողել են նաեւ ժողովրդագրության հարցերը. Խանումյանը՝ արցախցիների բնակարանային ապահովման ծրագրի մասին
Ընդ որում, բնակարանների գնման վկայականները տրվելու են 5 տարվա ընթացքում։ Եթե լուծումը սերտիֆիկատն էր, հարց է՝ ինչու՞ էին 6 ամիս մտածում․ հոկտեմբեր...
Ճապոնիայի ֆինանսավորմամբ մեկնարկում է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին ուղղված ծրագիրը
Փետրվարի 28-ին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ներկա է գտնվել Ճապոնիայի...
Կալանավորվածների ազատ արձակում, Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի, անվտանգության ապահովում․Սոցինտերնի խորհրդի բանաձևը
Ս.թ. փետրվարի 24-25-ը Մադրիդում անցկացվեց Սոցիալիստական Ինտերնացիոնալի...
Եվրամիությունը լրացուցիչ 15 մլն եվրո կհատկացնի Արցախից բռնի տեղահանվածների կարիքների համար
Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը․․․
Ադրբեջանի ոճրագործությունները չպետք է մնան որպես պատմության փակված էջեր․ Արցախի ԱԺ նախագահի պաշտոնակատար
Գագիկ Բաղունցի հայտարարությունը Սումգայիթի ջարդերի 36-րդ տարելիցի կապակցությամբ․․․
Փաշինյանն ու Միցոտակիսը քննարկել են տարածշրջանային իրավիճակն ու երկկողմ օրակարգի հարցերը
Հանդիպել են նաև Աննա Հակոբյանն ու Մարևա Գրաբովկի Միցոտակիսը․․․
Ամենաշատ