News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 27
Տեսնել լրահոսը

Չի արգելվել որեւէ դասագրքի մուտք դպրոցներ, ընդամենը այդ դասագրքերը ներկայացվել են փորձաքննության, ինչը ՀՀ հանրակրթության մասին օրենքի պահանջ է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեցին ԿԳՄՍ նախարարությունից՝ մեկնաբանելով ՌԴ Դաշնային խորհրդի փոխխոսնակ Յուրի Վորոբյովի հայտարարությունը, թե Հայաստանի ԿԳՄՍՆ-ն կասեցրել է Ռուսաստանի կողմից դպրոցներին նվիրաբերված ռուսալեզու դասագրքերի բաշխումը դպրոցներին:

Նախարարությունից նշեցին, որ «Հանրակրթության մասին» օրենքով ցանկացած նյութ, դասագիրք, մեթոդական ձեռնարկ, կամայական ուսումնական նյութ, որը մտցվում է դպրոց, ենթարկվում է փորձաքննության, նրա համապատասխանությունը Հայաստանի կրթական չափորոշիչներին՝ մասնագիտորեն հիմնավորելու նպատակով: Դա արվել է նաեւ այս պարագայում, եւ շատ արագ այդ դասագրքերը, որոնք ուղարկվել են ռուսական կողմից եւ նախատեսված են Հայաստանում գործող ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար, սահմանված կարգով կանցնեն փորձաքննություն եւ կտրվեն դպրոցներին:

Նշենք, որ այդ փորձաքննությունն իրականացնում է Կրթության զարգացման եւ նորարարության ազգային կենտրոն հիմնադրամը:

ԿԳՄՍՆ-ից նաեւ հայտնեցին, որ նաեւ ռուսերենով դասագրքերը փորձաքննության են ուղարկվում, բայց հիմա հատկապես դա կարեւոր է, քանի որ Հայաստանում ներդրվել է հանրակրթության նոր չափորոշիչը:

«Այս դեպքում մենք խոսում ենք ռուսական կողմից ուղարկված ոչ թե ռուսերենի դասագրքերի, այլ մյուս առարկների դասագրքերի մասին: Մենք ունենք ռուսերենով ուսուցմամբ դասարաններ, որտեղ ռուսերենով իրականացվում է, օրինակ, մաթեմատիկայի, կենսաբանության եւ այլ առարկաների ուսուցումը:

ՀՀ-ում կրթություն ստացող երեխան, անկախ նրանից, թե ինչ լեզվով է կրթություն ստանում, կրթական նույն արդյունքը պետք է ունենա: Խոսքը սրա մասին է: Հնարավոր չի թույլ տալ, որ հայկական դասարանում կրթական այլ վերջնարդյունք կամ այլ բովանդակություն լինի, ռուսերենով ուսուցմամբ դասարանում՝ այլ: Միեւնույն է, դրանք բոլորը պետք է նույն ծրագրի շրջանակում լինեն: Այդ նպատակով է փորձաքննությունը արվում»,-ասացին նախարարությունից:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՌԴ Դաշնային խորհրդի փոխխոսնակ Յուրի Վորոբյովը Telegram-ի իր ալիքում գրել էր, որ Հայաստանի ԿԳՄՍ նախարարությունը կասեցրել է Ռուսաստանի կողմից դպրոցներին նվիրաբերված ռուսալեզու դասագրքերի բաժանումը՝ ուսումնական նյութերի փորձաքննություն անցկացնելու անհրաժեշտության պատրվակով։

Վորոբյով. Հայաստանում դադարեցվել է Ռուսաստանից բերված դասագրքերի բաշխումը

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանի կողմից առաջացավ խանդ, որ մենք սկսեցինք մեր նախարարներին նշանակել․ Գագիկ Մելքոնյան
Դրանց արդյունքը այն էր, որ մենք նշանակեցինք մեր պաշտոնյաներին և ցանկացանք․․․
«Մեզ չի հետաքրքրում, թե Ռուսաստանն ինչ կարձագանքի»․ Գագիկ Մելքոնյանը՝ Զելենսկու՝ Հայաստան այցի մասին
Մեզ չի հետաքրքրում, թե Ռուսաստանն ինչ կարձագանքի կամ չի արձագանքի․․․
Հայաստանը հետևում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ ԵՄ-ն վերապահում չունեն մեր հանդեպ․ վարչապետ
Փաշինյանն ասել է, որ այդ հարցը պարզելու նպատակով պատվիրակություններ են նախորդ տարի եկել Հայաստան․․․
«Վստահո՞ւմ եք Վլադիմիր Պուտինին»․ Փաշինյանն ուղիղ չի պատասխանել France 24-ի լրագրողի հարցին
Վարչապետն ասել է, որ իրենց միջև միջպետական հարաբերություններ են․․․
Սուտ են ասում, թե ՀԱՊԿ-ը մեզ դավաճանել է. մեզ առաջարկվել է փաթեթ, որը ենթադրում էր նաեւ զենքի մատակարարում. փորձագետ
ՀԱՊԿ-ը հայ-ռուսական ռազմավարական ռազմական համագործակցության մի ձեւաչափ է ընդամենը...
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը 2023-ին հանդիպել են 2 անգամ, հեռախոսով խոսել՝ 9 անգամ
2023 թվականի ընթացքում շարունակվել է ՌԴ-ի հետ բարձրագույն և բարձր մակարդակներով երկխոսությունը...
Ամենաշատ