News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Անհրաժեշտ  հիշել, որ Ցեղասպանությունը մարդկության դեմ ուղղված հանցագործություն է: Այս մասին այսօր` հոկտեմբերի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Փարիզի քաղաքապետ Բերթրան Դելանոեն, Երեւանում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելուց հետո:

Նա հիշեցրել է, որ Ֆրանսիայում օրինագիծ է շրջանառվում, որը նախատեսում է քրեական պատասխանատվություն սահմանել Հայոց ցեղասպանությունը ժխտողների համար:

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում Փարիզի քաղաքապետը նաեւ եղեւնի է տնկել եւ այցելել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, այնտեղ գրառում հատարելով հյուրերի համար նախատեսված մատյանում:

Նշենք, որ Դելանոեն Երեւանում է գտնվում, մասնակցելու համար ֆրանկոֆոն քաղաքների ղեկավարների միջազգային ասոցիացիայի գլխավոր ասամբլեային մասնակցելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ