News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 21
Տեսնել լրահոսը

Անօդաչու թռչող սարքը հարվածել է Իրաքի հյուսիսում գտնվող Ալ-Հարիր ավիաբազային, որտեղ ամերիկյան և միջազգային ուժեր են տեղակայված, հայտնում է Sky News Arabia-ն։

Պատճառված վնասի մասին տեղեկություն դեռ չի հաղորդվում։ Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը». այն ամերիկյան բազայի վրա հարձակումը բացատրել է «Գազայի հատվածում թշնամու հանցագործություններով»։ Անօդաչու թռչող սարքը, ըստ կազմակերպության, խոցել է նախատեսված թիրախը։

Նոյեմբերի 11-ին և 9-ին նույնպես բազան անօդաչու թռչող սարքով հարձակման է ենթարկվել։ Հոկտեմբերի 17-ից նոյեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան զորքերը 40 անգամ հարձակման են ենթարկվել՝ ըստ Պենտագոնի մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհի գնահատականի: 22 հարձակում իրականացվել է Իրաքում, 18-ը՝ Սիրիայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Իսրայելական անօդաչու թռչող սարքերը խախտել են Լիբանանի օդային տարածքը
Ըստ աղբյուրի տվյալների՝ հակառակորդի անօդաչու սարքերը հայտնվել են Արկուբ էլ Աբասիայի հատվածում գտնվող բնակավայրերի երկնքում․․․
Ամենաշատ