News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ֆիննական կողմը ցանկապատեր կտեղադրի Ֆինլանդիայի և Ռուսաստանի միջև սահմանային կետերում։ Այս մասին ասվում է Ֆինլանդիայի սահմանային ծառայության հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Ֆինլանդիայի սահմանապահ ծառայությունը նոյեմբերի 18-ին՝ ժամը 00:00-ից կփակի երկրի հարավ-արևելքում գտնվող չորս անցակետերը։

«Սահմանային անցումները փակելու համար օգտագործվում են ֆիզիկական արգելքներ և արգելափակող սարքեր»,- ընդգծել են նրանք։

Սահմանային ծառայությունը խորհուրդ է տալիս հատման համար օգտագործել երկրի արևելյան սահմանի այլ բաց անցակետերը։

Նոյեմբերի 16-ին Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոն հայտարարեց փախստականների հետ կապված իրավիճակի պատճառով Ռուսաստանի հետ սահմանին չորս սահմանային անցակետերի փակման մասին։ «Վաալիմաա», «Նուիջամաա», «Իմատրա» և «Նիիրալա» կետերը կդադարեն աշխատել նոյեմբերի 18-ի շաբաթ գիշերը: Ֆինլանդիայի մաքսատանը հայտնել են, որ նոյեմբերի 18-ից Ֆինլանդիայի և Ռուսաստանի միջև բեռնափոխադրումները «գործնականում կկանգնեցվեն»: Սանկտ Պետերբուրգի և Հելսինկիի միջև չվերթեր իրականացնող ավտոբուսները հայտարարել են երթուղիների սպասարկումը դադարեցնելու մասին։ Ֆինլանդիայի հյուսիսում չորս սահմանային անցումներ շարունակում են բաց մնալ։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ