News
Լրահոս
News
Կիրակի
Փետրվար 25
Տեսնել լրահոսը


«ՄՏՍ Հայաստանի» վաճառքի հայտը նայվել է, ներկայացված ինֆորմացիան գործընկերների հետ ևս ստուգվել է և արդյունքում հաստատվել է։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 17-ին, ՀՀ կառավարության նիստից հետո` ճեպազրույցի ժամանակ, հայտարարեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հավանություն է տվել «ՄՏՍ Հայաստանի» 100% բաժնեմասի վաճառքին կիպրական «Ֆեդիլքո Գրուպ Լիմիրիդ» ընկերությանը։

Հարցին՝ ինչպես է ստացվել, որ ԲՏԱ նախարարությունը եւ ԱԱԾ-ն պետական շահի տեսանկյունից վտանգավոր տարրեր չեն տեսել եւ հավանություն են տվել բաժնետոմսերը վաճառելու գործարքին, նախարար Խաչատրյանը զարմանքով արձագանքեց. «Դուք այդտեղ տեսնո՞ւմ եք ազգային անվտանգության սպառնալիք»։

Հարցին, թե իրականում ով է կիպրական տվյալ ընկերության իրական սեփականատերը, նախարարը սկզբում ասաց, որ չի հիշում, չգիտի, ապա ճշտող հարցին ի պատասխան ասաց` «Հայտնի է իրական սեփականատերը, բայց չեմ ասի»:

Լրագրողների մյուս հարցերին նա խուսափողական պատասխան տվեց ու արագ հեռացավ` միայն արձագանքելով. «Գրավոր դիմեք, կպատասխանեմ»։

Հիշեցնենք, որ 2023 թ. ապրիլին ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովն արգելել էր «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությանը ձեռք բերել «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ–ի բաժնետոմսերը: Գործարքին դեմ էր հանդես եկել նաև ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը` նշելով, որ գործարքը վնասում է կամ կարող է վնասել ՀՀ պետական շահերը ու ազգային անվտանգությունը։

Հիշեցնենք նաև, որ «ՄՏՍ–Հայաստան» ՓԲԸ–ն նոյեմբերի 3–ին դիմել է հանձնաժողով՝ տեղեկացնելով, որ Կիպրոսում գրանցված «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությունը ցանկանում է «Արամայո Ինվեսթմենթս Լիմիթեդ» ընկերությունից ձեռք բերել բաժնետոմսերի 100 տոկոսը:

Որոշման նախագծում նշվում է, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը և Ազգային անվտանգության ծառայությունը գործարքի կնքման վերաբերյալ առարկություններ չունեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆլորիդայում կարգելվի սոցցանցերի օգտագործումը 16 տարեկանից ցածր մարդկանց համար
Եթե այս կարգավորումներն ընդունվեն, սոցիալական մեդիա ընկերությունները ստիպված կլինեն արգելափակել դեռահասների օգտահաշիվները․․․
Մասկը 2023թ. գաղտնի  այցելել է  Սպիտակ տուն՝ պաշտոնյաների հետ քննարկելու համար ԱԲ հարցերը. NBC
Իլոն Մասկը գաղտնի այցելել է Սպիտակ տուն...
Դուբայում կկայանա ftNFT ամենամյա միջազգային մրցանակաբաշխությունը
Մրցանակաբաշխությանն առաջադրված են մի քանի անվանակարգ, որոնց թվում են «Տարվա NFT նախագիծը»...
Փորձագիտական կենտրոնը համալրվել է ժամանակակից լաբորատոր սարքավորումներով
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ–ի Նյութագիտական, հրդեհատեխնիկական և էլեկտրատեխնիկական...
Անգլիայի դպրոցներում լիովին արգելում են բջջային հեռախոսները
Մեծ Բրիտանիայի իշխանություններն արգելում են բջջային հեռախոսները դպրոցներում...
Փաշինյանը Amazon Web Services ընկերության փոխնախագահների հետ քննարկել է համագործակցության հեռանկարները
Անդրադարձ է կատարվել թվայնացման ոլորտում ծրագրերի իրականացմանը․․․
Ամենաշատ