News
Լրահոս
News
Կիրակի
Փետրվար 25
Տեսնել լրահոսը

«Կոկա-Կոլա» ընկերության և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի  համագործակցությամբ իրականացվող «Խաղային տեխնոլոգիաների էկոհամակարգն՝ ի նպաստ երիտասարդության հզորացման» խորագրով ծրագրի ներքո ս․թ․ նոյեմբերի 15 -ին, ժամը՝ 11:00-ին «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում (ԳՏԿ) տեղի ունեցավ խաղային տեխնոլոգիաների ժամանակակից լաբորատորիայի բացման հանդիսավոր միջոցառումը:

Հասարակության պատասխանատու անդամ և Հայաստանի ամենախոշոր գործատուներից մեկը լինելով՝ «Կոկա-Կոլա» ընկերությունը իր պարտքն է համարում նպաստել երիտասարդների կրթության հնարավորությունների ընդլայնմանն ու մասնագիտական ներուժի դրսևորմանը։ Կարևորելով ստեղծարար տեխնոլոգիաների ոլորտում մրցունակ աշխատուժի զարգացումը և նոր ենթակառուցվածքների ստեղծումը՝ վերը նշված ծրագրի շրջանակում Վանաձորում, Գյումրիում և Երևանում «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամ-«Կոկա-Կոլա» բացված լաբերի շնորհիվ արդեն շուրջ  8 ամիս անցկացվող դասընթացների շնորհիվ 130-ից ավել երիտասարդներ ձեռք են բերում ինչպես տեխնիկական հմտություններ ծրագրավորման և խաղերի մշակման ոլորտներում, այնպես էլ կյանքի հմտություններ և բիզնես հմտություններ՝ պլանավորում, նախագծերի կառավարում և առաջխաղացում։

ԳՏԿ լաբորատորիայի շնորհիվ Շիրակի մարզի երիտասարդները, ստեղծարար տեխնոլոգիաներով հետաքրքրվողները հնարավորություն կունենան  աշխատելու թվային արվեստի, անիմացիաների և մուլտիմեդիա նախագծերի շուրջ, մասնակցելու տեխնոլոգիական հեքըթոնների և սեմինարների։ Լաբորատորիան կխթանի խաղային ոլորտի զարգացմանը՝ առաջընթաց տալով վիրտուալ իրականության խաղերին (VR)։

«Մենք մեծագույն հպարտությամբ ենք հետևում, թե ինչպես են խաղային տեխնոլոգիաները հետաքրքրություն առաջացնում երեխաների և դեռահասների շրջանում։ Այն, որ արդեն խաղային տեխնոլորգիաների էկոհամակարգը հասել է նաև մարզեր, էական ազդեցություն է բերելու մոտ ապագայում ոչ միայն տնտեսության այս կամ այն ճյուղի վրա, այն նաև կերտելու է խաղերի ստեղծման մշակույթ և հրաշալի մասնագիտություն՝ հասանելի բոլորին»։ - նշել է իր խոսքում «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության Մարքեթինգի տնօրեն Եսայի Մելիք-Յոլչյանը։

««Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ռազմավարական դիրքվորումը խաղային տեխնոլոգիաների ոլորտում, որպես տեղեկատվական տեխնոլոգիաների կարևոր ուղություններից մեկը, ընդգծում է մեր հանձնառությունը խթանելու նորարարությունը և մարզերում նոր աշխատատեղերի ձևավորումը: Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի միջոցով՝ մենք նպաստում ենք Հայաստանի՝ ստեղծարար տեխնոլոգիաների զարգացող շուկա մուտք գործելու հարցում»,- նշել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը։

Միջոցառման ընթացքում Երևանում, Շիրակի և Լոռու մարզերում իրականացվող «Խաղային տեխնոլոգիաների հիմունքներ» դասընթացի 60-ից ավել մասնակիցներից կազմված 16 թիմեր մասնագիտական ժյուրիի դատին ներկայացրին իրենց կողմից ստեղծված տեսախաղերը, իսկ ներկաները հնարավորություն ունեցան տեղում փորձարկելու խաղերը և կիսվելու իրենց կարծիքով անձամբ խաղը ստեղծողների հետ։

Մասնագիտացված ժյուրիի կողմից ընտրվեցին և մրցանակներ հանձնվեցին 5 թիմերի։ 3 թիմ մրցանակ ստացավ՝ որպես  մարզային թիմեր` «Parallel lives» (Վանաձոր), «DEDSEC» (Գյումրի), «Elf» (Երևանամերձ մարզեր)։ Եվս երկու թիմ Երևանից՝ Formium-ը և Bread’s Dream-ը, որպես խրախուսական մրցանակ հրավեր են ստացել «Sperasoft» ընկերությունից՝ այց ընկերություն, լանչ թիմի հետ և շփում Sperasoft Studio-ի տնօրենի հետ։ Իսկ 2 թիմ ստացավ գլխավոր մրցանակ «Alpha» թիմը՝ Խաղի լավագույն մեխանիկայի համար, «The prophet» թիմը՝ Խաղի լավագույն դիզայնի համար։

«Ես իմ խաղի և՛ ծրագրավորողն եմ, և՛ սցենարիստը, և՛  դիզայները․ ամեն ինչն եմ։ Մեծ նպատակ եմ դրել իմ առջև և առաջ եմ գնում»,- ասում է գլխավոր մրցանակակիրներից Էդգար Ղազարյանը։ Նրա ստեղծած խաղը կոչվում է «The Prophet» («Մարգարեն»), որի գլխավոր հերոսը պայքարում է հեթանոսության դեմ՝ քրիստոնեությունը նորից վերականգնելու համար։

DH__4880 copy.jpg (104 KB)

DH__4900 copy.jpg (156 KB)

DH__4920 copy.jpg (116 KB)

DH__4956 copy.jpg (141 KB)

DH__4987 copy.jpg (106 KB)

DH__5202 copy.jpg (189 KB)

DH__5671 copy.jpg (116 KB)

DH__5743 copy.jpg (114 KB)

DH__5842 copy.jpg (146 KB)

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆլորիդայում կարգելվի սոցցանցերի օգտագործումը 16 տարեկանից ցածր մարդկանց համար
Եթե այս կարգավորումներն ընդունվեն, սոցիալական մեդիա ընկերությունները ստիպված կլինեն արգելափակել դեռահասների օգտահաշիվները․․․
Մասկը 2023թ. գաղտնի  այցելել է  Սպիտակ տուն՝ պաշտոնյաների հետ քննարկելու համար ԱԲ հարցերը. NBC
Իլոն Մասկը գաղտնի այցելել է Սպիտակ տուն...
Դուբայում կկայանա ftNFT ամենամյա միջազգային մրցանակաբաշխությունը
Մրցանակաբաշխությանն առաջադրված են մի քանի անվանակարգ, որոնց թվում են «Տարվա NFT նախագիծը»...
Փորձագիտական կենտրոնը համալրվել է ժամանակակից լաբորատոր սարքավորումներով
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ–ի Նյութագիտական, հրդեհատեխնիկական և էլեկտրատեխնիկական...
Անգլիայի դպրոցներում լիովին արգելում են բջջային հեռախոսները
Մեծ Բրիտանիայի իշխանություններն արգելում են բջջային հեռախոսները դպրոցներում...
Փաշինյանը Amazon Web Services ընկերության փոխնախագահների հետ քննարկել է համագործակցության հեռանկարները
Անդրադարձ է կատարվել թվայնացման ոլորտում ծրագրերի իրականացմանը․․․
Ամենաշատ