News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 28
Տեսնել լրահոսը

Գիտնականները Արեգակի մակերևույթի վրա նկատել են ճարճատող ռադիոալիքների «բևեռափայլի նման» դրսևորում, որն ապշեցուցիչ նմանություն ունի Երկրի վրայի Հյուսիսափայլին։

Արևային լուսային շոուն տեղի է ունեցել արևի բծից մոտավորապես 40000 կիլոմետր բարձրության վրա:

Անցյալում գիտնականները հայտնաբերել են հեռավոր աստղերից բևեռափայլի նման ռադիոազդանշաններ, բայց սա առաջին անգամն է, որ նրանք տեսնում են նման ազդանշան մեր արեգակից: Նրանք իրենց եզրակացությունները հրապարակել են Nature Astronomy ամսագրում:

«Սա միանգամայն տարբերվում է սովորական կարճատև արևային ռադիոբռնկումներից, որոնք սովորաբար տևում են րոպեներ կամ ժամեր», - ասում է Նյու Ջերսիի տեխնոլոգիական ինստիտուտի Արեգակնա-երկրային հետազոտությունների կենտրոնի աստղագետ Սիջի Յուն: «Սա ապշեցւցիչ հայտնագործություն է, որը կարող է փոխել աստղերում մագնիսական գործընթացների մեր պատկերացումները»:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Webb» աստղադիտակը հայտնաբերել է կարմիր գերծանր սև խոռոչ
Գիտնականները դեռևս հստակ չգիտեն՝ ինչպես են առաջանում սև խոռոչները․․․
Իրանը մտադիր է 2024թ. երկրորդ կեսին շահագործման մեջ մտցնել Չաբահար տիեզերակայանը
Իրանը մտադիր է գործարկել Չաբահար տիեզերակայանը...
WSJ. ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետախուզության ղեկավարներն ուղիղ կապով քննարկել են տիեզերքում միջուկային զենքի տեղակայման հարցը
Վաշինգտոնը զգուշացրել է Մոսկվային․․․
WSJ: SpaceX-ը և ԱՄՆ կառավարությունը կնքել են 1,8 միլիարդ դոլար արժողությամբ գաղտնի պայմանագիր
Ընկերությունը չի հրապարակել «պետական հաճախորդի» անունը...
ՄԱԿ-ը տեղեկություն չունի տիեզերքում միջուկային զենք տեղակայելու Ռուսաստանի ծրագրերի մասին
Այդ մասին հայտնել էին ամերիկյան լրատվամիջոցները․․․
Ռուսաստանը ցանկանում է միջուկային զենք տեղակայել տիեզերքում. ԶԼՄ
ՌԴ-ն ցանկանում է միջուկային զենք տեղակայել տիեզերքում...
Ամենաշատ