News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 28
Տեսնել լրահոսը

Գազայում հակամարտության տարածաշրջանայինի վերածվելու նախազգուշացումները չափազանցված են, գրել է Modern Diplomacy-ն։

Սաուդյան Արաբիայի լռությունը ինքնին խլացնող է։ Այդ լռությունը խլացնող է նաեւ Թուրքիայի կողմից։ Այդ լռությանը միացել է Եգիպտոսը։ Չնայած այս տերությունները պաշտոնապես աջակցություն են հայտնել պաղեստինցիներին, նրանք ձեռնպահ են մնացել որեւէ կոնկրետ գործողությունից։ Իրանն ավելի լուրջ խնդիրներ ունի ազգային անվտանգության ոլորտում իր հյուսիսային սահմանին եւ չի կարող թույլ տալ բաց կամ գաղտնի հակամարտություն Միացյալ Նահանգների եւ/կամ Իսրայելի հետ։

Իրանը լուրջ սպառնալիքի է բախվել իր հյուսիսային սահմաններին Կովկասում անկայունության պատճառով։ Քանի որ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ կիսում է Հայաստանը, հյուսիսային Իրանի անջատողական տրամադրությունների հեռանկարը լրջորեն անհանգստացնում է Թեհրանին։

Հյուսիսային Իրանում ապրում է 12-23 մլն ադրբեջանցի, ավելի, քան բուն Ադրբեջանում։

2023թ. սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվեց եւ օկուպացրեց Լեռնային Ղարաբաղի հայկական մասը։ Ավելի քան 100 000 հայեր փախան Հայաստան։ Ադրբեջանն այժմ  քննարկում է Զանգեզուրի միջանցքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրապարակայնորեն հայտարարել է, որ միջանցքի բացումը Ադրբեջանի գլխավոր առաջնահերթությունն է։

Թուրքիան պաշտոնապես աջակցել է Ադրբեջանին 2023թ. սեպտեմբերի պատերազմում։ Դրանից շատ չանցած Էրդողանը Ադրբեջանի նախագահի հետ թռել է Նախիջեւան, որը սահմանակից է Թուրքիային, Հայաստանին եւ Իրանին։ Անկարան եւ Բաքուն կուզենային, որ այստեղից սկսվեր Զանգեզուրի միջանցքը։

Նախիջեւանում նրանց հանդիպումից հետո երկու երկրները համատեղ զորավարժություններ անցկացրին։

Եթե Ադրբեջանը զավթի Զանգեզուրի միջանցքը, դա Թուրքիայի համար իր ազդեցությունը Իրաի հյուսիսային սահմանին ընդլայնելու հնարավորություն կստեղծի։ Իրանի հյուսիսայյին մասում ապրում է 13-19 մլն ադրբեջանցի։ Դա այն տարածքն է, որը փորձում էր առանձնանալ Իրանից Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Բայց այն ժամանակ Իրանը վայելում էր ԱՄՆ աջակցությունը։ Այսօր այդպես չէ։

Եթե Ադրբեջանը զավթի Զանգեզուրի միջանցքը, նա կընդլայնի իր սահմանններն Իրանի հետ, իսկ եթե ադրբեջանցի բնակչությունն Իրանի հյուսիսում քարոզի իր միությունն Ադրբեջանի հետ եւ առանձնացումն Իրանից, Թուրքիան կստանա իրեն անհրաժեշտ նավթի բոլոր պաշարները։ Նման սցենարը Թուրքիան կդարձնի Արեւմտյան Ասիայի հեգեմոն եւ Սաուդյան Արաբիայի մրցակից Մերձավոր Արեւելքում գերիշխանության համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստացվում է՝ մեր անվտանգության միակ երաշխավորը Բաքուն է. Խաղի այս կանոնը որդեգրել է նաեւ ՀՀ իշխանությունը. Ռուստամյան
Բանակցություն, ըստ էության, գոյություն չունի Հայաստանի և Ադրբեջանի միջև. բանակցությունը նշանակում է՝  ամեն կողմը գոնե պաշտպանում է  իր շահերը…
Ադրբեջանն ու Թուրքիան քննարկել են իրավիճակը Հայաստանի հետ սահմանին
Հանդիպումներին ներկայացվել են թուրքական արտադրության տարբեր տեսակի ինքնաթիռների մոդելներ...
Հուսանք՝ ԱԳ նախարարների առաջիկա հանդիպմանը հնարավոր կլինի առաջընթաց արձանագրել. Փաշինյան
Հունաստանի վարչապետի հետ քննարկել ենք  տարածաշրջանային, միջազգային...
«Արմենպրես». Ադրբեջանին պետք է փոխանցել ուղերձը՝ ուժի սպառնալիքը հետևանքներ կունենա. Ստանո
Մենք, իհարկե, դատապարտում ենք կյանքի յուրաքանչյուր կորուստ, որտեղ էլ որ տեղի ունենա, ինչ հանգամանքներում էլ լինի…
Մենք աներկբա դատապարտում ենք ուժի կիրառումը և սատարում բանակցությունների գործընթացին. Հունաստանի նախագահը՝ Փաշինյանին
Կայացել է վարչապետ Փաշինյանի և Հունաստանի նախագահ Կատերինա Սակելլարոպուլուի հանդիպումը...
Պատժամիջոցների կիրառումը կարող է խանգարել խաղաղության գործընթացի արդյունավետ ընթացքին. Վինքելմայեր-Բեքեր
Անշուշտ, արդարացի են հնարավոր պատժամիջոցներ կիրառելու այն բոլոր փաստարկները, որոնք դուք բերում եք, բայց ես կարծում եմ, որ պատժամիջոցները...
Ամենաշատ