News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իսպանիայում սուպերմարկետները ձիթայուղի շշերը փակում են կողպեքի տակ, քանի որ գների աճի պատճառով շատացել են գողությունները, գրել է Reuters-ը։

Ձիթայողի մեկ շիշը վաճառվում է 14,5 եվրոյով, ինչը նշանակում է, որ այն պետք է պաշտպանական նշան ունենա, ինչպես ոգելից խմիչքները, կոսմետիկան եւ կենցաղային տեխնիկան։

Ձիթայուղի գինը, ըստ Tu Super սուպերմարկետների ցանցի տնօրեն Ռուբեն Նավարոյի, զգալիորեն բարձրացել է Անդալուզիայում։ Այն դարձել է հիանալի ապրանք գողության համար։

Սեպտեմբերից Tu Super ընկերությունը 5 լիտրանոց շշերը դարակներին տեղավորում է կողպեքի տակ, որպեսզի կանխի դրանց գողությունը, նշել է Նավարոն։

Tu Super-ը միակ ընկերությունը չէ, որը խստացրել է անվտանգության միջոցները,  Carrefour եւ Auchan սուպերմարկետները Մադրիդում եւս դիմել են այս միջոցին։

Իսպանիայի ոստիկանությունը ձերբակալել է երկու մարդու առաջին մզվածքի 56 տոննա ձիթայուղի գողության գործով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ