News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 21-ի գիշերը հանրապետությունում սպասվում են տեղումներ, լեռներում՝ ձյան տեսքով, ճանապարհներին՝ մերկասառույց, օդերեւութաբանները տեղ-տեղ կանխատեսում են բուք։ Օրվա մնացած ժամերին տեղումները կշարունակվեն առանձին վայրերում։ Հյուսիսարեւմտյան քամին կուժգնանա՝ 18-23 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում գիշերը սպասվում է անձրեւ, օրվա մնացած ժամերին՝ առանց տեղումների եղանակ։ Օդերեւութաբանները կանխատեսում են քամու ուժգնացում՝ 15-18մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի  +2+4, վաղը ցերեկը՝ +9+11։ 

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ -1-5, ցերեկը՝ +1+5,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -1-4, ցերեկը՝ 0+4,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +5+8,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -1-6, ցերեկը՝ 0+3, 

Լոռիում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +2+6,

Տավուշում գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +6+11,  

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -2-6, ցերեկը՝ -2+1,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +6+10,

Արարատում գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +10+13, 

Արմավիրում գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +11+13, 

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -1-3, ցերեկը՝ 0+2,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +11+13,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +8+12,  

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +2+6։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ