News
Լրահոս
News
Հինգշաբթի
Փետրվար 29
Տեսնել լրահոսը

Հայաստանում պետք է սահմանվեն տուրիստական ծառայությունների տրամադրման նոր չափորոշիչներ։ Այս մասին Ազգային ժողովում, տնտեսական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, «Տուրիզմի մասին» օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ, նոյեմբերի 20-ին ասել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Օրենսդրական նախաձեռնության համաձայն՝ զբոսաշրջային ծառայությունների մատուցման գործունեությունը պետք է ենթարկվի ծանուցման՝ դրանց մատուցման պայմանների ճշտման եւ որակի վերահսկման մեխանիզմների ներդրման նպատակով։ «Կսահմանվեն կոնկրետ չափորոշիչների պահանջներ նրանց համար, ովքեր նման ծառայություններ են մատուցում։ Կհաստատվի գերատեսչությունների շրջանակը, որոնք պետք է ապահովեն կարգավորումը տուրիզմի ոլորտում, ինչպես նաեւ կառավարության եւ լիազորված պետական մարմինների լիազորություններն ու գործողությունները»,- նշել է Քերոբյանը։ Իշխանությունները կներդնեն նաեւ  տուրծառայությունների, ինչպես նաեւ տուրիստական ռեսուրսների գրանցման էլեկտրոնային ռեեստրներ։

Սպառողների իրավունքների պաշտպանության նպատակով կսահմանվեն որոշակի պահանջներ՝ պայմանագրի կնքում, ֆինանսական երաշխիքների պահանջ եւ այլն։ Չափորոշիչների բարելավման նպատակով կներդրվեն համապատասխան միջազգային չափանիշներ եւ մեխանիզմներ։ Կներդրվի նաեւ ավտոբուսային շրջագայություններով զբաղվող կազմակերպությունների որակավորման համակարգ։ Կստեղծվեն առանձին կայարաններ այն կազմակերպությունների համար, որոնք կզբաղվեն ավտոտրանսպորտով կատարվող տուրիստական փոխադրումներով։

Քերոբյանը նշել է, որ այս օրենսդրական նախաձեռնությունը նպատակ չունի Հայաստանը վերածել տուրիստական երկրի։ Խոսքը միայն տրամադրվող ծառայությունների որակը բարձրացնելու մասին է։

Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2024թ. հունիսի 30-ին։ Որոշ կարգավորումներ ուժի մեջ կմտնեն միայն 2025թ. հունիսի 30-ից։

Բավական երկար քննարկումներից հետո օրենսդրական նախաձեռնությունը ստացավ խորհրդարանական հանձնաժողովի դրական եզրակացությունը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վճարումների հետ կապված խնդիրները կհարվածեն Թուրքիայում ռուսական տուրիզմի սեգմենտին. Aydınlık
Թուրքիան կարող է կորցնել ռուսաստանցի զբոսաշրջիկներից ստացվող շահույթը...
2023-ին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 39 տոկոսով՝ հասնելով ավելի քան 2.3 մլն-ի
Գործազրկության մակարդակը 2023 թվականի 3-րդ եռամսյակում կազմել է 12%՝ 2022 թվականի նույն ժամանակահատվածի 11,6%-ի և 2018 թվականի 17,6%-ի համեմատ...
Լոռու, Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում էկոհամակարգերի պաշտպանության նպատակով հուշագիր է ստորագրվել
Կառույցների միջև հաստատված համագործակցությունը նպատակաուղղված է...
«Շիրակ Ավիա» ավիաընկերությունը մարտի 31-ից  մեկնարկում է Տյումեն-Երևան ուղիղ թռիչքները
Թռիչքները կիրականացվեն 2024 թվականի…
Բալին տուրիստական հարկ կսահմանի
Ընկերությանը հասած տեղեկությունների համաձայն՝ օդանավակայանում հարկը վճարելու երկու տարբերակ կա՝ կանխիկ կամ Visa և Mastercard քարտի միջոցով…
Հունվարին Հայաստան է այցելել 154 հազար զբոսաշրջիկ
Համեմատության համար նշենք, որ 2023 թ․ հունվարին զբոսաշրջային…
Ամենաշատ