
Մյունխենի համալսարանական հիվանդանոցի (Գերմանիա) մի խումբ հետազոտողներ գնահատել են օդի որակը նիկոտինային և ոչ նիկոտինային էլեկտրոնային սիգարետներ ծխելուց հետո։ Արդյունքները ներկայացված են The International Journal of Hygiene and Environmental Health ամսագրում:
Ուսումնասիրությունը տրամադրում է մասնիկների (PM), ցնդող օրգանական միացությունների (VOCs), պոլիցիկլիկ արոմատիկ ածխաջրածինների (PAHs), կարբոնիլների և մետաղների համապարփակ գնահատում: Վեյփինգի վեց սեանսների ընթացքում ինը կամավոր երկու ժամ շարունակ նիկոտինով և առանց էլեկտրոնային ծխախոտ են ծխել լավ օդափոխվող տարածքում:
«Մենք վերլուծել ենք ներսի օդի աղտոտիչների մակարդակները և վերահսկել ազդեցությունները` FeNO-ի արտազատման և մետաբոլիտների պրոֆիլի վրա՝ հետազոտվողների մեզի մեջ: Համեմատության համար լրացուցիչ վերլուծվել են էլեկտրոնային սիգարետների լուծույթների բաղադրիչները»,- նշել են հեղինակները։
Վեյփինգի սեանսների ընթացքում գազային փուլում հայտնաբերվել են 1,2-պրոպանդիոլի, գլիցերինի և նիկոտինի զգալի քանակություն, ինչպես նաև PM2.5-ի բարձր կոնցենտրացիաներ: Կասկածելի քաղցկեղածին PAH-ների կոնցենտրացիան ներքին օդում աճել է 20%-ով, իսկ ալյումինինը՝ 2,4 անգամ: FeNO-ի մակարդակն աճել է 9 հոգուց 7-ի մոտ: Հեղուկների մեջ նիկոտինի պարունակությունը տարբերվում էր և 1,2 անգամ գերազանցում էր արտադրողի կողմից նշվածը։
«Մեր տվյալները հաստատում են, որ, հակառակ պնդումներին, էլեկտրոնային ծխախոտները պարունակում են մեծ քանակությամբ վնասակար արտանետումներ, և որ դրանք առողջության համար վտանգ են ներկայացնում օգտագործողների և պասիվ ծխողների համար», - եզրակացրել են հեղինակները: