
Թուրքիան, Ռումինիան և Բուլղարիան պատրաստվում են համատեղ ստորաբաժանում ստեղխել՝ Սև ծովի տարածքային ջրերն ականազերծելու օբյեկտներից, որոնք այնտեղ են հայտնվել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության ընթացքում, գրում է Bloomberg-ը։
«Երեք երկրների պաշտպանության փոխնախարարները չորեքշաբթի օրը (նոյեմբերի 22-ին) կհանդիպեն Անկարայում՝ փորձելով վերջնական տեսքի բերել ռազմածովային ականազերծման ստորաբաժանման ստեղծման մանրամասները»,- գրում է հրատարակությունը՝ վկայակոչելով երեք աղբյուրներ։
Սակայն դեռ հայտնի չէ, թե արդյոք հանդիպման ավարտին վերջնական համաձայնագիր կստորագրվի, պարզաբանում է Bloomberg-ը։ Եթե նախագիծը հաստատվի, ապա միավորը կսկսի աշխատանքը ոչ շուտ, քան մեկ ամսից: Հրատարակությունը պնդում է նաև, որ ՆԱՏՕ-ի երեք երկրները մտադիր չեն ջրերի ականազերծմանը ներգրավել դաշինքի անդամ մյուս երկրներին։