News
Լրահոս
News
Կիրակի
Փետրվար 25
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի իշխանություններն ակտիվացրել են շարունակվող բռնաճնշումները։ Ինչպես տեղեկացրել է «Թուրանը», այս մասին նշվել է «Ազգային խորհրդի» հայտարարությունում։

«Ադրբեջանի իշխանություններն ակտիվացրել են շարունակվող բռնաճնշումները, այս անգամ ուղղված AbzasMedia-ի եւ նրա ղեկավարության դեմ։ Նոյեմբերի 20-ին AbzasMedia-ի տնօրեն Ուլվի Հասանլին ձերբակալվել է, իրականացվել են խուզարկություններ։ Այդ խուզարկությունների ժամանակ AbzasMedia-ի գրասենյակում իբր գտել են 40 000 եվրո գումար։ Կարծիք է տարածվել, որ այդ միջոցները իրենք՝ անվտանգության ծառայության աշխատակիցներն են դրել միայն նրա համար, որ ավելի ուշ «հարմար ձեւով» գտնեն դրանք։ Նոյեմբերի 21-ին AbzasMedia-ի գլխավոր խմբագիր Սեւինջ Վագիֆգըզըն ձերբակալվել է արտասահմանյան ուղեւորությունից վերադառնալուն պես, Հասանլին եւ Վագիֆգըզըն մեղադրվել են մաքսանենգության մեջ։ Դատարանը նրանց 4 ամիս կալանքի մեջ է թողել։ Ազգային խորհուրդը հայտարարել է այս բռնաճնշումների մասին՝ ուղղված AbzasMedia-ի վերացմանը՝ որպես անկախ զանգվածային լրատվամիջոցի։ Իլհամ Ալիեւի ռեժիմը խարխլում է ազգային հարստությունը եւ ձգտում լռեցնել ցանկացած խոսակցություն այդ մասին։ Նա ձգտում է վերահսկել հասարակական-քաղաքական ինստիտուտները եւ ակտիվիստներին՝ զսպելով քննադատությունը։

Ազգային խորհուրդը հիշեցնում է, որ մինչեւ այս երկու ձերբակալությունները տարբեր մեղադրանքներով ձերբակալվել էին մի քանի ազդեցիկ դեմքեր, այդ թվում պրոֆեսոր Գուբադ Իբադօղլուն, տնտեսագետ եւ գործարար Նազիմ Բայդեմիրլին, նախկին պատգամավոր Բահթիյար Հաջիեւը եւ արհմիութենական ակտիվիստներ։ Ձերբակալությունների այս նոր ալիքը վերաբերել է նաեւ Ադրբեջանի Ազգային ճակատ կուսակցության անդամներին (ինը հոգի)։

Ազգային խորհուրդը  մտահոգություն է հայտնում, որ ձերբակալությունների այս ալիքը համընկնում է երկրի արտաքին քաղաքականության փոփոխությանը։ Ադրբեջանն, ըստ երեւույթին, տարբեր պատրվակներով հեռանում է դեմոկրատական արեւմտյան աշխարհից՝ մոտենալով ավտորիտար Ռուսաստանի հետ։ Վարչակարգը, որն օգուտ քաղեց հայկական օկուպացիայից Ղարաբաղն ազատագրելով, ձգտում է երկրի աշխարհաքաղաքական կողմնորոշումն ուղղել  Ռուսաստանի կողմը։ Եվ ստիպում է լռել նրանց, ովքեր համաձայն չեն՝ անկախ ԶԼՄ-ներին, անկախ լրագրողներին, քաղաքացիական հասարակության ակտիվիստներին եւ ընդդիմադիր գործիչներին։

Այս բարդ իրադրությունում ազատ ԶԼՄ-ները քաջաբար պայքարում են ազատության եւ արդարության համար։ Ազգային խորհուրդը կոչ է անում համաշխարհային հանրությանը աջակցել դեմոկրատական ուժերին Ադրբեջանում։ Ավտորիտար ռեժիմը խարխլում է դեմոկրատական իսնտիտուտները։

Ադրբեջանցի ժողովրդին կոչ է արվում պարզապես չհետեւել այս իրադարձություններին։ Նա պետք է բողոքի այդ քաղաքականության դեմ բոլոր հասանելի միջոցներով եւ համերաշխ լինի նրանց հետ, ովքեր պայքարում են իրենց իրավունքների եւ ազատության համար։ Ազգային խորհուրդը հայտարարում է, որ Ուլվի Հասանլիի եւ Սեւինջ Վագիֆգըզըի կողքին է իրենց պայքարում, պայքար հանուն բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակման Հասանլիի, Վագիֆգըզըի եւ Գուբադ Իբադօղլուի գլխավորությամբ»,- նշվել է հայտարարությունում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ազատություն ռադիոն» Ռուսաստանում համարվել է անցանկալի կազմակերպություն
ՌԴ արդարադատության նախարարությունը «Ազատություն ռադիո Եվրոպա/Ազատություն ռադիո» կորպորացիան մտցրել է անցանկալի կազմակերպությունների ցուցակում...
Որևէ մեկը չի կարող արգելել լրագրողին կատարել իր աշխատանքը. ՀԺՄ-ն՝ «24News.am»-ի խմբի հետ կապված միջադեպի մասին
Այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում իրենց մասնագիտական աշխատանքը կատարող «24News.am» լրատվական կայքի լրագրող Մերի Մանուկյանի ու օպերատոր…
Վիրավորանքի և զրպարտության հայցերը դատարանները հիմնականում բավարարել են այն գործերով, որտեղ հայցվորը պաշտոնյա է. ԽԱՊԿ
Դատարանները բարձրացրել են վիրավորանքի և զրպարտության դիմաց գույքային փոխհատուցման սահմանաչափերը…
CPJ. Սպանված լրագրողների թիվը հասել է ամենաբարձր մակարդակին՝ 2015 թվականից ի վեր
Սպանված լրագրողների թիվը հասել է ամենաբարձր մակարդակին 2015 թվականից ի...
Հանրայինի շուրջ կա ընկալման իներցիա, որ որքան էլ ջանք ենք գործադրում, առայժմ հաղթահարել չի ստացվում. Գարեգին Խումարյան
Տպավորություն ունեմ, որ ստեղծված իրավիճակը հղի է ռեպուտացիոն լրատվամիջոցների ապագայի, լրագրողական…
ՀՌՀ-ն կարճել է Ալեն Սիմոնյանի կնոջ ղեկավարած Freenews TV-ի դեմ հարուցված վարույթը
Այդ պատճառով հեռուստաընկերությունը մեկ օրով զրկվել էր եթերի հնարավորությունից...
Ամենաշատ