News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


Ոչ ոք ոչ մեկին չի վերահսկում, ոչ մեկը ոչ մեկի վերահսկողությամբ չի զբաղվում, կա քաղաքական թիմ, Տիգրան Ավինյանը եւ ես վաղեմի ընկերներ ենք, մեր քաղաքական թիմով անցել ենք ճանապարհ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը՝ անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե Փաշինյանը իրեն գործուղել է քաղաքապետարան, որպեսզի ինքը Տիգրան Ավինյանին վերահսկի, իսկ անհրաժեշտության դեպքում նաեւ դառնա քաղաքապետ։:

«Ներկա պահին քաղաքական նպատակահարմարությունը եղել է այնպես, որ ես գտնվեմ այստեղ: Որեւէ կոնսպիրոլոգիա չկա:

Մեր կուսակցությունում հաշտ, համերաշխ մթնոլորտ է, որեւէ մեկը որեւէ թեւի չի բաժանվել, մենք ունենք ընդհանուր նպատակ եւ փորձում ենք առաջ գնալ այդ նպատակն իրականացնելու համար: Մի մասն իրականացնում է կառավարությունը, մի մասը ԱԺ-ն, մյուս մասն էլ համայնքները, մասնավորապես Երեւանի քաղաքապետարանը»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ