News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 23
Տեսնել լրահոսը


Պետական բյուջեով պաշտպանությանն ուղղված 558 միլիարդ դրամի շուրջ 53 տոկոսը կապիտալ բնույթի ծախսեր են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը՝ խոսելով պետական բյուջեի պաշտպանությանն ուղղված  ծախսերի մասին:

«Նախորդ տարվա կատարողականը որ վերցնենք, պաշտպանության ոլորտում մենք ունեցել ենք աննախադեպ կապիտալ բնույթի բարձր կատարողական՝ 96 տոկոս: Դա նախորդ տարիների համեմատ բավական բարձր ցուցանիշ է: Կապիտալ բնույթի ծախսերի ճնշող մեծամաասնությունը ոչ թե պաշտպանական ամրություններ, ինժիներական բնույթի ծախսերն են, այլ բնակարանային շինարարությանն ուղղված միջոցներ են: Այսինքն մենք պետք է նայենք նաեւ պաշտանությանն ուղղված ծախսերի որակական բնույթին: Եթե դու աննախադեպ կապիտալ ծախս ես արել ու դրա մեծ մասն ուղղված է բնակարանային ծախսերին,ապա այստեղ որակական խնդիր կա: Այս բյուջեով մենք գիտենք, որ պաշտպանության ոլորտում 5 ծրագիր է իրականացվում, հիմնական ծրագիրը դա պաշտպանության ապահովումն է, որտեղ 550 միլիարդը դրան է ուղղված: Բայց օբյեկտիվորեն մենք դրա բացվածքը չունենք, քանի որ դա գաղտնի տեղեկատվություն է պարունակում, չեն բացահայտվում այն  ուղղությունները,   թե ինչպիսի ծախսեր ենմ կատարվել»,- ասաց նա:

Անանյանը նշում է, որ այս մասով առկա չէ այլ տեղեկատվություն, որ համադրվի եւ հասկանալի դառնա, թե արդյոք այդ տեղեկատվությունը հանրությանը ներկայացվող հերթական պոպուլյար ինֆորմացիա չէ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տպել
Ամենաշատ