News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 23-ի նիստում որոշեց 1,4 մլրդ դրամ հատկացնել Մեղրիի սահմանային անցակետի կառուցման աշխատանքների, ինչպես նաեւ «Մարգարա» նոր մաքսակետը ռենտգենյան զննող և ֆիզիկական անձանց խորը զննման սարքավորումներով վերազինելու համար:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Մեղրիի սահմանային նոր անցակետի կառուցման նպատակով «Tana Energy Management» (շինարարական աշխատանքների)  և «Roughton» (ինժեներական աշխատանքների) կազմակերպությունների հետ կնքվել է պայմանագրեր համապատասխանաբար` 22,194,650.4 եվրոյի և 1,345,500.0 եվրոյի (ներառյալ ԱԱՀ) արժեքով և ներկա պահին անհրաժեշտ է կապալառուին և ինժեներին իրենց կողմից արդեն իսկ կատարված, ինչպես նաև մինչև 2023 թվականի տարեվերջ կատարվելիք աշխատանքների դիմաց իրականացնել վճարումներ:

Մյուս կողմից ՊԵԿ-ի «Մարգարա» մաքսային սահմանային անցման կետում մաքսային հսկողության գործընթացի կազմակերպման նպատակով անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերել համապատասխան տեխնիկական միջոցներ (ռենտգենյան զննող և ֆիզիկական անձանց խորը զննման սարքավորումներ): Այդ սարքավորումների ձեռքբերման համար անհրաժեշտ է 168,031.4 հազար դրամ:

ՎԶԵԲ-ի կողմից տրամադրված վարկային միջոցներից ՀՀ 2023 թվական պետական բյուջեի տարեկան ճշտված պլանով նախատեսվել է 947.7 մլն դրամ, որից` 789.8 մլն դրամը վարկային միջոցներ, իսկ 158.0 մլն դրամը ՀՀ-ի կողմից իրականացվող համաֆինանսավորման միջոցներ: Նախատեսված միջոցներն ամբողջությամբ վճարվել է կապալառուին որպես պայմանագրով սահմանված կանխավճարի տրամադրում, 10%-ի չափով:

Ներկայումս շինարարական աշխատանքները մեկնարկվել են և անհրաժեշտ աշխատանքների բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ է կապալառուին կատարել վճարումներ՝ վերջիններիս կողմից դուրս գրված հաշիվ ապրանքագրի հիման վրա (invoice):

Բացի այդ, ՀՀ 2023 թվականի պետական բյուջեով վերոգրյալ ծրագրի իրականացման նպատակով նախատեսվել է 2,165.4 մլն դրամի չափով դրամաշնորհային միջոցներ, որից` 1,804.5 մլն դրամը ՎԶԵԲ-ի դրամաշնորհ, իսկ 360.9 մլն դրամը ՀՀ-ի կողմից կատարվող համաֆինանսավորում (ԱԱՀ գծով):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են
Ի մասնավորի, ըստ որոշման, ներքին գործերի նախարարության ոստիկանության զորքերի արտաքին ծառայություն...
«Փաստ». Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված
Հակառակ դեպքում յուրաքանչյուր չապահովագրված անձի համար կիրառվելու է տուգանք 300 լարիի չափով...
ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29-ին կամփոփի իր գործունեության 9 ամիսը
21 տարի անց հայաստանյան ֆինանսական շուկայում դարձյալ գործում է ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը...
Պապոյանը Ավստրալիայի դեսպանի հետ քննարկել է առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր
Ի թիվս այլ հարցերի նախարարը դեսպանին ներկայացրել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա կարևորությունը մեր երկրի համար...
Պետական և բիզնես ոլորտների ներկայացուցիչները քննարկել են կանանց և տղամարդկանց իրավահավասարության խնդիրները
Նաև քննարկելու առկա մարտահրավերները, որոնք պետք է հաղթահարել՝ լիարժեք իրավահավասարության և ներառվածության հասնելու համար...
Դոլարն ու եվրոն թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 15-ին, կազմել է…
Ամենաշատ