News
Լրահոս
News
Շաբաթ
Փետրվար 24
Տեսնել լրահոսը

Կառավարության նսիտին ներկա են նաև ՄԻՊ առընթեր Երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով հասարակական խորհրդի անդամները: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 23-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ Խորհրդի անդամների մասնակցությունը կառավարության նիստին խորհրդանշական բնույթ ունի և պայմանավորված է Երեխաների իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունման օրվա հետ, որը եղել է 1989թ. նոյեմբերի 20-ին:

Փաշինյանը տեղեկացրեց, որ խորհուրդը կազմված է 21 երեխայից , որից 13-ը ներկա են կառավարության նիստին:

«Ուզում եմ ընդգծել, որ խորհրդի ձևավորմանը և գործունեությանն աջակցում է ՅՈւՆԻՍԵՖ-ը և նիստին ներկա է նաև Հայաստանու ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայկանդը և նրանք այսօր լիարժեք մասնակցություն կունենան մեր նիստին»,-ասաց Փաշինյանը և հավելեց. «Երեխանե՛ր, ողջունում եմ ձեզ, ինչպես պայմանավորվել ենք, յուրաքանչյուր հարցի քննարկման ժամանակ դուք կառավարության և մյուս գերատեսչությունների ներկայացուցիչների և ղեկավարների հետ հավասար կարող եք հարցեր տալ, ելույթներ ունենալ և անկաշկանդ զգացեք ձեզ, տեսնենք ինչ կստացվի դրանից»:

Տպել
Ամենաշատ