News
Լրահոս
News
Շաբաթ
Փետրվար 24
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 23-ի նիստում որոշեց 2 մլրդ դրամ հատկացնել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց առաջնային սոցիալական ծախսերը հոգալու նպատակով: Խոսքը նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների համար յուրաքանչյուր անձի 50-հազարական դրամների հատկացման մասին է:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հստակեցրեց, որ այս աջակցությունը հատկացվելու է 40 հազար շահառուի:

«Միջոցառումից կարող են օգտվել 100-հազարական դրակների շահառուները: Միջոցառումից չեն կարող օգտվել նրանք, որոնց բանկային հաշիվներում հոկտեմբերի 2-ի դրությամբ եղել է 2 մլն դրամից ավելի գումար, նրանք, որոնք ՀՀ բնակչության պետական ռեգիստրում՝ հաշվառում ունեցել են սեպտեմբերի 19-ից առաջ, նրանք, որոնք բացակայում են ՀՀ-ից կմ նոյեմբերի 15-ի դրությամբ բնակվում են հյուրանոցներում եւ հյուրատներում: Աջակցություն տրամադրվում է մեկանգամյա էլեկտրոնային դիմումի հիման վրա, իսկ վճարումներն իրականացվելու են բանկերի միջոցով՝ բացառապես անկանխիկ եղանակով»,-ասաց նախարարը:

Ինչ վերաբերում է 40+10 հազար դրամ աջակցության ծրագրին, Նարեկ Մկրտչյանն ասաց, որ այս պահի դրությամբ հոկտեմբերի համար 99 820 անձի վճարվել է այդ աջակցությունը: «Առանց դիմումի հիման վր ենք վճարել: Արդեն սկսել ենք նոյեմբերի համար դիմումներ ստանալ, շուրջ 80 հազար դիմում արդեն ստացել ենք: Մեկ այլ նախագծով խնդրում ենք մեկ մլրդ դրամ, որ սկսենք նոյեմբերի վճարումները: Մինչեւ 20 հազար հոգու կվճարենք այս նախագիծն ընդունելուց հետո՝ նոյեմբերի համար: Հոկտեմբերին բոլորին էինք հատկացնում, նոյեմբերի համար պետք է լինեն դիմումներ, հասկանանք՝ հասցեները որտեղ են»:

Նա նաեւ հավելեց, որ այս պահի դրությամբ 108 336 անձի վճարվել է 100-հազարկան դրամները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գործարկվում է ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար ուսուցման դասընթացի և աշխատանքային փորձ ձեռք բերելու աջակցության ծրագիրը
Կառավարության այսօրվա՝ փետրվարի 23-ի նիստում որոշվեց 2024 թվականի բյուջեի…
Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհը՝ Ստեփանակերտի «Անդրանիկ» փողոցում տեղադրված քանդակները
Ամենօրյա պարբերականությամբ բազմաթիվ փաստեր ենք արձանագրում...
Արամ Առաջինը հեռախոսազրույց է ունեցել Միջազգային քրեական դատարանի հիմնադիր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի հետ
Անդրադարձ է կատարվել Կովկասի եւ Միջին Արեւելքի վերջին իրադարձությունների ժամանակ տեղի ունեցած ցեղասպանություններին․․․
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ճապոնիայի կայսեր ծննդյան օրվա առթիվ կազմակերպված ընդունելությանը
Նա շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը․․․
Հայերին Լեռնային Ղարաբաղ վերադարձնելու իրական հնարավորություն կա. Վարդան Օսկանյան
Օսկանյանը հիշեցրել է, որ կա Միջազգային դատարանի որոշումը, ինչպես նաև ԱՄՆ-ի, Եվրոպայի և Ռուսաստանի...
Մեծ Բրիտանիային քննադատել են Ադրբեջանի վիճելի տարածքները վերականգնելու՝ ընկերություններին ուղղված ակնհայտ կոչի համար
Մեծ Բրիտանիային քննադատել են...
Ամենաշատ