News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 27
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 25-ին Մաշտոցյան Մատենադարանի թանգարանային մասում կբացվի «Մատենադարան․ լուսանկարչական գանձարանի հայտնությունը» խորագրով բացառիկ ցուցահանդես։

Մատենադարանի տարբեր հավաքածուներում հայտնաբերվել են այնպիսի լուսանկարներ, որոնք պատմական, աղբյուրագիտական, արվեստաբանական և ազգագրական տեսանկյունից առանձնահատուկ կարևորություն ունեն: Լուսանկարներում արտացոլված են ինչպես Արևելյան, այնպես էլ Արևմտյան Հայաստանի պատմամշակութային կոթողները, կյանքն ու կենցաղը, անվանի հայերի դիմանկարներ, ազգագրական նյութեր և այլն։

Ցուցահանդեսի միջոցով առաջին անգամ կանդրադառնանք Մատենադարանում պահվող լուսանկարներին՝ նպատակ ունենալով արժևորել այդ հսկայական ժառանգությունը և շեշտել յուրաքանչյուր լուսանկարի կարևորությունը։

Մատենադարանից հայտնում են, որ ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ այդ լուսանկարները նոր շունչ ու կենդանություն կստանան։

Տպել
Ամենաշատ