News
Լրահոս
News
Կիրակի
Մարտ 03
Տեսնել լրահոսը


Այս փուլում և այս պահին ռուսական ռազմաբազան Հայաստանից հանելու կամ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հարցեր ՀՀ օրակարգում չկան։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը՝ մեկնաբանելով ռուս պատգամավոր Զատուլինի կողմից հնչեցրած մտահոգությունները, որ առաջիկայում կդրվի Գյումրիից ռուսական բազան հանելու, ինչպես նաև ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից ՀՀ-ի դուրս գալու հարցը։

«Աշխատանքային հարաբերություններ են, բնականաբար, կան տարաձայնություններ որոշ հարցերի շուրջ, շարունակում ենք աշխատանքները դրանց անդրադառնալու, արձագանքելու ուղղությամբ»,- նշեց փոխարտգործնախարարը՝ անդրադառնալով լրագրողի հարցին, թե ինչպիսին են հիմա հայ-ռուսական հարաբերությունները՝ նկատի ունենալով նաև տարբեր պաշտոնյաների կողմից հնչող փոխադարձ քննադատությունները։

Փոխնախարար Սաֆարյանը նշեց, որ ՀԱՊԿ-ի տարբեր միջոցառումներին մասնակցելու որոշումը  ՀՀ-ն կայացնում է ըստ նպատակահարմարության։

Ինչ վերաբերում է ՌԴ-ի կողմից արած այն հայտարարություններին, որ Հայաստանը քաղաքական վեկտոր է փոխում, փոխարտգործնախարարն ասաց․ «Դրանք իրենց մոտեցումներն են, այդ մասով մենք հայտնել ենք մեր մոտեցումների մասին»։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցում ասել էր, որ չի կարող մասնակցել նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։

Ավելի ուշ Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց, որ ՀԱՊԿ-ը, ի հեճուկս իր ունեցած պարտադիր պարտավորությունների, պատշաճ արձագանք չի տվել Հայաստանի անվտանգային մարտահրավերներին: Նրա խոսքով` մեր հանրության համար էլ հասկանալի չէ, թե ինչու ենք ամեն անգամ գնում, նույն բաները կրկնում՝ չստանալով ոչ մի արձագանք, թողնում, վերադառնում, հետո հաջորդ անգամ նորից գնում, նույն բաները կրկնում:

Նոյեմբերի 21–ին հայտնի դարձավ, որ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին չեն մասնակցելու ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Մինսկ չի մեկնի նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ափսոսում ենք, որ ՀՀ ղեկավարությունը որոշում է կայացրել վարել ՌԴ-ի հետ հարաբերությունների վատացման գիծ. Լավրով
Հարաբերությունների հետեւողական վատացման ուղեգիծ...
Ռուսաստանը փաստաթղթերով Հայաստանի անվտանգության ապահովման գործընկեր է, բայց այդ մեխանիզմը չի աշխատում․ Գրիգորյան
Նա պնդել է, որ ռուս սահմանապահները չեն կարողացել կանխել էսկալացիան․․․
Հայաստանը չի անում այնպիսի քայլեր, որոնք կթշնամացնեն Ռուսաստանի հետ․ Արմեն Գրիգորյան
«Մենք ընդամենը փորձում ենք մեր անվտանգությունն ապահովել»․․․
«Ռոսսելխոզնադզորը» խախտումներ է հայտնաբերել Հայաստանից խավիարի մատակարարման հարցում
Կոլիֆորմները կարող են առաջացնել աղիքային թունավոր վարակներ, իսկ պատրաստի սննդամթերքում դրանց...
«Հավերժ մեր հիշողության մեջ». ՌԴ-ում ՀՀ դեսպանը Ռիժկովի հուղարկավորության ժամանակ ընթերցել է Փաշինյանի ուղերձը
Նիկոլայ Իվանովիչը հավերժ կմնա մեր հիշողության մեջ. սա ընդօրինակման...
«Զվարթնոցից» ​​ռուս սահմանապահներին հետ կանչելու մասին խոսակցությունները կեղտոտ մանիպուլյացիա են. պատգամավոր 
Նրանց ներկայությունը պայմանավորված է նրանով, որ սա Եվրասիական տնտեսական միության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին սահմանն է...
Ամենաշատ