News
Լրահոս
News
Կիրակի
Փետրվար 25
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում հանդիպեց հերթական երեքշաբաթյա վերապատրաստման դասընթացներն ավարտած քահանաներին, ովքեր ժամանել էին Հայաստանի և Սփյուռքի տարբեր թեմերից։

Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, հայցելով Նորին Սրբության օրհնությունը, տեղեկացրեց, որ քահանա հայրերը վերապատրաստման ընթացքում հնարավորություն ստացան թարմացնելու իրենց աստվածաբանական, ծիսական և պատմական գիտելիքները:

Վերապատրաստման դասընթացներին մասնակից հոգևորականների անունից Ամենայն Հայոց Հայրապետին ողջունեց Ուկրաինայի հայոց թեմի Օդեսայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ․ Աբգար քահանա Գըլըճյանը։ Տեր Հայրն իր երախտագիտությունը հայտնեց Հայոց Հովվապետին Մայր Աթոռում նման դասընթացների կազմակերպման համար՝ վստահություն հայտնելով, որ ձեռքբերված գիտելիքներն առավել կնպաստեն հոգևոր ծառայության արդյունավորմանը։

Այնուհետև Նորին Սրբությունն իր օրհնությունը փոխանցեց հոգևոր հայրերին՝ գոհունակություն հայտնելով վերապատրաստության ծրագրի վերականգնման առիթով: Վեհափառ Հայրապետը կարևորեց Մայր Աթոռում անցկացվող վերապատրաստման այս դասընթացները, որոնք հնարավորություն են ընձեռում տարբեր թեմերից ժամանած եկեղեցականներին համախմբվելու, միմյանցով զորանալու, միասնաբար մտորելու հոգևոր հարցերի շուրջ, ինչպես նաև հոգևոր փորձառությամբ փոխանակվելու։ Իր խոսքում Նորին Սրբությունը հորդորեց քահանա հայրերին սերտացնելու փոխգործակցությունը համայնքների միջև հոգեխնամ առաքելությունն էլ ավելի արդյունավետ դարձնելու համար։

Հայոց Հայրապետը նաև իր գնահատանքը հայտնեց հոգևորականներին ազգին, հայրենիքին ու Եկեղեցուն մատուցած իրենց նվիրյալ ու անսակարկ ծառայության համար։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեր Եկեղեցու դեմ տարվող արշավը սպասարկում է թշնամական օրակարգ. «Մայր Հայաստան»-ը սատարում է Հայ եկեղեցուն
«Մայր Հայաստան» շարժումը խստորեն դատապարտում է Հայ Առաքելական Սուրբ...
«Էջմիածին» խմբակցությունը կոչ է անում փետրվարի 24-ին հավաքվել Մայր Աթոռում՝ «պաշտպանելու եկեղեցին ոտնձգություններից»
«Հայ Առաքելական Եկեղեցին Սրբության Սրբոցն է»․․․
Թող Տերը իմաստություն և արթնություն տա բոլորիս մտքերին, որ ամեն մի հայ կարևորություն տա ազգային խնդիրներին․ Արցախի թեմ
Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի ուղերձը՝ Արցախյան շարժման 36-ամյակի…
Մեկնարկել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը. կքննարկվեն Հայաստանի և Արցախի շուրջ ընթացող զարգացումները
Փետրվարի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ…
Պոլսի Հայոց Պատրիարքը ժամանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին. Նա կմասնակցի Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին
Ամենապատիվ Սահակ Պատրիարքը նաև իր մասնակցությունը կբերի Մայր Աթոռում...
Վեհափառը կարդինալ Կլաուդիո Գուջերոտիի հետ խոսել է տարածաշրջանում ստեղծված բարդ իրավիճակի մասին
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է կարդինալ Կլաուդիո Գուջերոտիին...
Ամենաշատ