News
Լրահոս
News
Կիրակի
Փետրվար 25
Տեսնել լրահոսը

Մինչ Հայաստանում ոմանք վախենում են գրել կամ արտաբերել պատմական և ներկայիս լեգիտիմության առումով անխոցելի Արցախ հինավուրց հայկական տեղանունը, Հայաստանից բռնազավթված Նախիջևանում Բաքվի բարբարոսկան վարչախմբի պետական մարմինները ոչ միայն չեն խորշում Հայաստանի Հանրապետության տարածքը կոչել պատմությանը և արդիականությանն անհայտ ամբողջովին կեղծ ինչ-որ «Արևմտյան Ադրբեջան» բարբաջանքով, այլ նաև այսօր պաշտոնապես մեկնարկ են տալիս, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջանցիների» համաժողովի։ Այս մասին իր տելեգրամ ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Նշված «միջոցառման» կազմակերպիչներն են բռնազավթված Նախիջևանում Բաքվի բռնապետի լիազոր ներկայացուցչությունը, արհեստածին Ադրբեջանի կրթության և գիտության նախարարություն հորջորջվող հիմնարկը, բռնազավթված Նախիջևանի պետական համալսարան կոչեցյալը և այլն։

«Միջոցառման» քարոզչական ուղեկցության շրջանակներում Բաքվի բարբարոսական վարչախմբի պետական քարոզչամեքենան խոսում է նույնիսկ Հայաստանի (իրենց «եզրաբանությամբ»՝ իբր «Արևմտյան Ադրբեջանի») արհեստածին «Ադրբեջանի գիրկ վերադարձնելու» և այլ նմանօրինակ ցնորաբանությունների մասին։

Իսկ մեզանում, ցավոք, ոմանք վախենում են ոչ միայն երազել կամ ծրագիր կազմել Արցախը վերադարձնելու, այլ նույնիսկ մտքի ծայրով անցկացնել դա, մինչդեռ Հայաստանի Հանրապետության ստեղծումն իսկ մեծ երազանքի արգասիք է՝ այն երազանքի, որի ծրագիրը դեռևս հեռավոր 1773թ. հրապարակվել էր հեռավոր Հնդկաստանում»։  

Տպել
Ամենաշատ