News
Լրահոս
News
Կիրակի
Մարտ 03
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը վերջերս միշտ սկանդալների մեջ է։ Մասնավորապես՝ պարզ է դարձել, որ ԲՏԱ նախարարությունը դրամաշնորհներ է տրամադրել գործունեությունը դադարեցրած ընկերությունների։

Նախարարությունը վերակազմավորվել է 2019 թվականի մայիսի 8-ին՝ Տրանսպորտի եւ կապի նախարարությունից դառնալով Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն։ 2018 թվականի մայիսի 16-ին Հակոբ Արշակյանը նշանակվել էր ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ, 2018 թվականի հոկտեմբերի 4-ին նշանակվել էր ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար, 2019 թվականի հունիսի 1-ին՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար։ Նրանից հետո 4 ամիս պաշտոնավարել է Հայկ Չոբանյանը, ապա՝ ներկայիս ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։

Մեր տեղեկությունների համաձայն՝ Վահագն Խաչատուրյանը, մեկ տարի պաշտոնավարելուց հետո չցանկանալով կորցնել տիրապետությունը նախարարությունում, այդ պաշտոնին առաջարկել է Ռոբերտ Խաչատրյանին։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ռոբերտ Խաչատրյանը Վահագն Խաչատուրյանի հետ բարեկամական կապեր ունի։ Ըստ մեր տեղեկությունների՝ Խաչատուրյանը ԲՏԱ նախարարին պատրաստվում է տանել իր մոտ՝ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու համար, քանի որ օղակը նրա շուրջ սեղմվում է:

Խաչատրյանն իր հերթին որեւէ կապ չունի ոլորտի հետ, նա «Սիմարտեկ» ՓԲԸ-ում է կարիերայի աճ գրանցել՝ տնօրենի օգնական, փոխտնօրեն, տնօրեն։ Հավելենք նաեւ, որ Խաչատրյանը մյուս նախարարների պես ՔՊ անդամ չէ։ Ավելին՝ Ռոբերտ Խաչատրյանին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում չեն ընդունում, նրան դրածո են համարում։

Հենց նրա օրոք էլ Հայաստանում ՏՏ ոլորտը, ունենալով ամենաշատ հնարավորությունները եւ արտոնությունները, մենաշնորհ ստացած կազմակերպությունների շնորհիվ բացարձակ աճ չի գրանցում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Թիրախում ռադիոն է. ՀՌ գործադիր տնօրենի քննադատությունը ՔՊ-ում ծանր են տարել
Մասնավորապես, ՊՎԾ-ի առաջարկով ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը փետրվարի 26-ից...
«Ժողովուրդ». Էդգար Ղազարյանը դատարանում հաղթել է Ռուստամ Բաքոյանին. Վերջինս ներողություն կխնդրի և կվճարի 1 մլն դրամ
Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գոհար Կոստանյանը...
«Փաստ». Հայաստանը առաջիկա օրերին Եվրամիության անդամության թեկնածու դառնալու հայտ կներկայացնի
Մեր հավաստի տեղեկություններով, քպական պատգամավորների մեջ եղել են նաև ընդվզողներ, որոնք նշել են այդ...
«Փաստ». Արաբկիրի նախկին թաղապետը քաղաքականություն է վերադառնում
Վերջին շրջանում տասնյակ քաղաքական և հասարակական միավորներ հայտարարում են...
«Հրապարակ». ՔՊ-ն՝ ՀԱԿ-ի եւ «Լուսավոր Հայաստանի» հետքերով
Երեկ մեր աղբյուրը հավաստիացրեց, որ ՔՊ-ում հասկացել են, թե որ ընտանիքին պիտի անդամագրվեն, իրենք...
«Հրապարակ». «Հրապարակը» հերթական հաղթանակն է տարել. հաղթել են «Շիշ բռնող» մականունով Հայկ Սարգսյանին
Այդ շրջանում Հայկ Սարգսյանը բազում հայցեր ներկայացրեց լրատվամիջոցների դեմ, մի քանի հայց էլ...
Ամենաշատ